ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.3-րդ կետով.
«5.3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը ներկայացրել է համապատասխան գրություն.»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-401-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: