Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-322-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.29/71(1626) Հոդ.876
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.06.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.06.2020
Дата вступления в силу
30.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն մասում նշված դեպքերի:

Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:»․

2) 4-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի հաշվարկային հաշվին» բառերով.

3) 6-րդ մասի առաջին պարբերությունը «վերջին անգամ բանկ» բառերից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորին» բառերով, իսկ «ներկայանալ բանկ» բառերից հետո՝ «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.

4) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորի» բառերով, իսկ «բանկ» բառից հետո՝ «կամ Ազգային օպերատորին» բառերով․

5) 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «վճարվում է» բառերից հետո լրացնել «անկանխիկ եղանակով,» բառերով, և նույն պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ եղանակով:»․

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):»:

 

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «և նրան» բառերը փոխարինել «առանձնահատկությունները և» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետի «(բանկ չներկայանալու)» բառերը փոխարինել «(բանկ կամ Ազգային օպերատորին չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից չհաստատվելու)» բառերով․

2) 4-րդ մասի 3-րդ կետի «(բանկ ներկայանալու)» բառերը փոխարինել «(բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից հաստատվելու)» բառերով, և նույն կետը «բանկից» բառից հետո լրացնել «կամ Ազգային օպերատորից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը և «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» նախադասությունը:

 

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.

«9. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը:

11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառությունները:

12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով՝

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․

2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 7. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի 55-րդ հոդվածի 10-րդ մասում նշված ցանկը հաստատելու մասին և 12-րդ մասում նշված՝ բանկը կամ Ազգային օպերատորին ընտրելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 29

Երևան

ՀՕ-322-Ն