Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-97-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.04.2021-23.09.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.23/24(1579) Հոդ.281
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.03.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.03.2020
Дата вступления в силу
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին

 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:

 

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի տարածքային մարմինների միջոցով կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը և միասնական փաստաթղթաշրջանառությունը.»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:

 

Հոդված 7.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 18

Երևան

ՀՕ-97-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.2021, ՀՕ-70-Ն 17.02.2021, ՀՕ-97-Ն
22.09.2020, ՀՕ-409-Ն 23.09.2020, ՀՕ-97-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան