Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-308-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.26/100(1553) Հոդ.1256
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.12.2019
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.12.2019
Дата вступления в силу
05.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշում.»:

 

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման մասին որոշման նախագիծ.»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարչատարածքային բաժանման ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-308-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան