ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. |
Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների աուդիտը |
1. Եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 10 միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության դրամի չափով, ապա այդ միջոցների օգտագործման վերաբերյալ Լիազոր մարմնի սահմանած հաշվետվությունը, որպես հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվություն, ենթակա է պարտադիր աուդիտի՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն։
2. Աուդիտորի եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ նպատակի ֆինանսական հաշվետվության հետ կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-286-Ն |