ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.2-րդ հոդվածում «169.26-րդ հոդվածի» բառերը փոխարինել «169.28-րդ հոդվածի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 334.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 334.1. |
Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված և փախուստ կատարած անձին աջակցելը |
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված և փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 355-րդ հոդվածում՝
1) վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 355. |
Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը |
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել, ձերբակալվել կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի էր վերցվել:»:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ 2019 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-96-Ն
Ա. Սարգսյան