ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասը «երկու» բառից հետո լրացնել «կարճատև» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«Միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) «կալանավորված» բառը փոխարինել «ձերբակալված և կալանավորված» բառերով.
2) 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված որոշմամբ» բառերով.
3) 3-րդ մասը «Կալանավորվածներին պահելու վարչակազմը» բառերը փոխարինել «Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը» բառերով, իսկ «տեղեկացնի» բառը՝ «տեղեկացնեն» բառով.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-53-Ն |