ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
15 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացման ուղղված աշխատանքների ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է):
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 7 կարգադրությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ, ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության արդիականացումը, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով տվյալների համապատասխան բազայի ձևավորումը, վարումն ու օգտագործումը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն Կարգադրության 1-ին կետում նշված տվյալների բազան արդիականացնելու նպատակով ապահովել կիսամյակի ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
О. Պանկրատով |
|