Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-314-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-07.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1340
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2017
Дата вступления в силу
09.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասը «կենտրոնական բանկի նախագահի» բառերից հետո լրացնել «և խորհրդի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ» բառերը փոխարինել «նորմատիվ և անհատական որոշումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 6-8-րդ մասերի «ընդունման պահից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման պահից» բառերով.

2) 7-րդ մասի «անմիջապես հրապարակել Ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, և» բառերը փոխարինել «հրապարակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում՝ հրապարակման օրվանից սկսած» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման, ֆինանսական գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով հրապարակման պահից: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին: Սույն կետով սահմանված դեպքերի վրա չեն տարածվում սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված դրույթները:».

4) 7-րդ և 8-րդ մասերի «մասում» բառը փոխարինել «և 6.1-ին մասերում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան
ՀՕ-314-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան