Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-324-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.30/83(1358).1 Հոդ.1347.5
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2017
Дата вступления в силу
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.14-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.14. Ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը

 

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 14.1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.16-րդուղղ.  հոդվածով.

 

«Հոդված 206.16.ուղղ.  Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը

 

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-8-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «206.13» թվից հետո լրացնել «, 206.16»ուղղ.  թվով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «44.2,» թվից հետո լրացնել «47.14,» թվով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «172.3» թվից առաջ լրացնել «47.14,» թվով, իսկ «և 182» բառերը փոխարինել «,182 և 206.16»ուղղ.  բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

2017 թ. դեկտեմբերի 30

Երևան
ՀՕ-324-Ն