Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-171-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/68(1343) Հոդ.1135
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
10.11.2017
Дата вступления в силу
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» և «10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

 

«13) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրակցված ալմաստների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար`

տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 10
Երևան
ՀՕ-171-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան