ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը հանել.
2) «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.
3) «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով.
4) «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և զարգացման» բառերով.
5) «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.
6) «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
7) «քաղաքաշինության նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 6-րդ կետում «քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-66-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|