Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-182-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1097
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.10.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.11.2016
Дата вступления в силу
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

 

«8) կատարողական մակագրության թերթը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «թերթն է» բառերից հետո լրացնել «և կատարողական մակագրության թերթը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

«1.1. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Եթե կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու կամ լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:»:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 31.2. Կատարողական մակագրության թերթը վերադարձնելը

 

1. Եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:»:

 

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «, կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 72.1-ին հոդվածի 2-րդ մասը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչվելու կամ կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, անվավեր ճանաչվելու հետևանքով» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-182-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան