ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 7-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 22 Երևան ՀՕ-99-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2014թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը», և «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
1) «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1 ցանկի`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընկերությունների ցանկում 90049 ծածկագրով ընդգրկված` «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին վերաբերող տողը,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ցանկը (ցանկում 90055 ծածկագրով ընդգրկված «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն):
5. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ 7 առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած գույքն աճուրդով մասնավորեցնելու մասին 7 որոշում, որից մասնավորեցվել է 2 առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած գույքը` «Հայավտոսերվիս» ՊՁ-ի «Ալավերդու ավտոտեխսպասարկում» ՊՓԲԸ-ի 710,3 մակերեսով անշարժ գույքը (վաճառքի գինը` 6,175 մլն դրամ) և «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ-ի 648 քմ մակերեսով անշարժ գույքը (վաճառքի գինը` 2,135 մլն դրամ):
6. Հաշվետու ժամանակահատվածում 3 օբյեկտ մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձևով:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող 950,4 քմ մակերեսով անշարժ գույքը (Ծրագրում ամրագրված` Ախուրյանի «Կարմրաքար» ճամբար (11906)) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Կարմրաքարի գյուղական համայնքին, երկրաշարժից հետո այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին՝ իրենց զբաղեցրած տարածքները նվիրելու պայմանով:
8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գտնվող՝ «Իջևանի կինոցանցի» (6111) «Գանձաքար» կինոթատրոնը մասնավորեցվել է Գանձաքարի գյուղական համայնքին (խորհրդանշական 1000 դրամ գումարով)` գույքը, որպես մշակութային կենտրոն, վերակառուցելու նպատակով` 3 տարվա ընթացքում 173 մլն դրամի ներդրումներ կատարելու պայմանով:
9. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178,352 մլն դրամ, որից ընկերությունների (ձեռնարկությունների), այդ թվում՝ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 141,410 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 36,942 մլն դրամ:
10. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 144,150 մլն դրամ:
11. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` 2014 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 34,202 մլն դրամ:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
13. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 3 օբյեկտ:
2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:
14. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2014 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 12 գնորդ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 105,0 մլն ՀՀ դրամ և 4,270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 47 աշխատատեղ:
2) Նախատեսված ներդրումային պարտավորությունները կատարել են 5 գնորդ, դրանք կազմել են 12,520 մլն ՀՀ դրամ և 3 083 932 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 52 աշխատատեղ:
4) Հաշվետու ժամանակահատվածում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ 1 գնորդ ներկայացրել է 3 970 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումային պարտավորությունների կատարմանը վերաբերող փաստաթղթեր, որոնք գտնվում են գնահատման փուլում:
5) Նախատեսված ներդրումները չեն կատարել 5 գնորդ, որը կազմել է 93,5 մլն ՀՀ դրամ: Մեկ գնորդ նախատեսել էր ավարտել օբյեկտի շինարարական աշխատանքները, որոնք չեն կատարվել:
6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
15. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
2) Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 18 առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`
ա. 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է,
բ. 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
5) Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 146,525 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 76,432 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե՝ 9,732 մլն ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 53,856 մլն ՀՀ դրամ և այլ կրեդիտորական պարտք` 6,505 մլն ՀՀ դրամ:
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 3,207 մլն ՀՀ դրամ, ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, որպես լուծարային արժեք, փոխանցվել է 0,258 մլն ՀՀ դրամ, իսկ 0,221 մլն ՀՀ դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
7) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
16. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 36,941 մլն դրամ:
Հավելված 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին
Հ/Հ |
Ընկերության |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար-ման մարմինը |
ՀՀ կառավա-րության |
Պետական գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ) |
Վաճառ-քի գինը (հազ. դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- |
Ներդրումային |
Մասնավո-րեցման պայմանագրի կնքման ամսաթիվը |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
«Գուգարք» կարի ԱՄ-ի (62357) կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս» (2197.45 քմ մակերեսով գույք և 0.448 հա հողամաս) |
Լոռու մարզ, |
ՀՀ էկոնոմիկայի |
ՀՀ կառավա-րության 2013 թվականի հունիսի |
30481 |
15000 |
չունի |
2014-2015 թվականներին կատարել 2 մլն դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: 2014 թվականի մայիս ամսվանից առնվազն 5 տարի ժամկետով ապահովել արտադրամասի գործարկումը, ինչպես նաև առնվազն 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր տարի առնվազն 6 ամիս ժամկետով ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 դրամ ամսական աշխատավարձով |
03.02.2014 թ. |
«ՎԱԲԱ» ՍՊԸ |
2. |
«Իջևանի կինոցանցի» (6111) «Գանձաքար» կինոթատրոն |
Տավուշի մարզ, |
ՀՀ մշակույթի նախարա-րություն |
ՀՀ կառավա-րության |
12680 |
1 |
չունի |
3 տարվա ընթացքում՝ սկսած 2014 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝ |
17.02.2014 թ. |
Տավուշի մարզի Գանձաքար գյուղական համայնք |
3. |
Ախուրյանի «Կարմրաքար» |
ՀՀ Շիրակի մարզ, Կարմրաքար համայնք 1-ին փող. N 1 |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառա-վարության |
14873 |
200 |
չունի |
6-ամսյա ժամկետում նշված հասցեում բնակվող բնակիչների հետ ՀՀ օրենսդրու-թյամբ սահմանված կարգով կնքել իրենց զբաղեցրած տարածքների նվիրատվության պայմանագրեր |
12.09.2014 թ. |
Հայաստանի Հանրապե-տության Շիրակի մարզի Կարմրա-քարի գյուղական համայնք |
Հավելված 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 քմ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն |
Կատարել 10,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում |
10.05.2014 թ. |
Կատարվել է 10,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: |
2. |
«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ |
Կատարել 3, 970 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում |
31.12.2014 թ. |
Ներկայացված |
3. |
Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ |
Ստեղծել 20 աշխատատեղ |
20.01.2014 թ. |
Ստեղծվել է 21 աշխատատեղ: |
4. |
«Ռեմդիզել» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր |
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում |
25.08.2014 թ. |
Ներդրումները չեն կատարվել: |
5. |
Երևան քաղաքի Աճառյան փող. 2-րդ նրբ. թիվ 4/1 և 4/2 հասցեներում գտնվող 4256.6 քմ ընդհանուր |
Կատարել 300,0 հազ. ԱՄՆ |
31.12.2014 թ. |
Կատարվել է 3 083 932 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: |
6. |
«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ-ի 100 % բաժնետոմսեր |
Կատարել 500,0 հազ. ՀՀ դրամի ներդրում, |
19.02.2014 թ. |
Կատարվել է 519,0 հազ. |
7. |
ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 45 փող. N 1 հասցեում գտնվող «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույք |
Կատարել 8,0 մլն ՀՀ դրամի |
04.06.2014 թ. |
Ներդրումները չեն կատարվել, հաշվարկվել է 1 200 000 ՀՀ դրամի տուգանք, որը չի վճարվել:
|
8. |
ՀՀ Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի Կենտրոնականի թիվ 4 հասցեում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի |
Կատարել 500,0 հազ. ՀՀ դրամի չափով ներդրումներ |
16.07.2014 թ. |
Ներդրումները չեն կատարվել, հաշվարկվել է 100,0 հազ. ՀՀ դրամի տուգանք, որը վճարվել է:
|
9. |
«Հանրախանութ» ԱՇՕ |
Կատարել 30,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրումներ |
31.12.2014 թ. |
Ներդրումները չեն կատարվել, |
10. |
Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր |
Կատարել 30,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրումներ |
27.07.2014 թ. |
Ներդրումները չեն կատարվել, |
11. |
Հրազդան կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Ծաղկաձոր» կինոթատրոնի գույք |
Շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը |
31.12.2014 թ. |
Չի կատարվել: |
12. |
«Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված |
Կատարել 1,0 մլն ՀՀ դրամի ներդրումներ, |
31.12.2014 թ. |
Կատարվել է 2 000 644 ՀՀ |
Հավելված 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- |
Ընկերության (կազմակերպության) անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի |
Սնանկ: |
2. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
3. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի |
Լուծարված: |
4. |
5328 |
Իջևանի |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
5. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի . |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
6. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
7. |
60153 |
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ |
«Երառսպասարկում» ՓԲԸ |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի . |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
8. |
62136 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
9. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի |
Լուծարված: |
10. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի |
Լուծարված: |
11. |
62079 |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
12. |
90036 |
«Գեոկոմպլեքս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
13. |
21425 |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի |
Լուծարված: |
14. |
90035 |
«Էկոսերվիս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ |
Գտնվում է լուծարման գործընթացում: | ||||
15. |
62403 |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի |
Լուծարված: |
16. |
62407 |
«Լուսմատ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի |
Սնանկ: |
17. |
90039 |
«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի |
Սնանկ: |
18. |
62061 |
«Գրանիտ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի |
Գտնվում է լուծարման գործընթացում: |