ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 16.1-ին հոդվածի 4-րդ մասը «(բացառությամբ» բառից հետո լրացնել «ներմուծման և արտահանման հարկային հայտարարագրերի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) մաքսային մարմինը տեղեկություններ է տրամադրում «բաց թողնում՝ ներքին սպառման համար», «վերաներմուծում», «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր ներմուծում», «վերամշակում` մաքսային տարածքում», «վերամշակում` ներքին սպառման համար», «ժամանակավոր արտահանում», «վերամշակում` մաքսային տարածքից դուրս», «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, մաքսատուրքի և պարտադիր այլ վճարների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) առաջին նախադասությունը «հարկային հաշվարկներ» բառերից հետո լրացնել «, հայտարարագրեր, տեղեկություններ, հաշվետվություններ» բառերով.
2) երկրորդ նախադասության «հաշվարկների ճշտման» բառերը փոխարինել «հաշվարկների (հաշվետվությունների, տեղեկությունների, հայտարարագրերի) ճշտման» բառերով, և նույն նախադասությունը «(հայտարարագրեր» բառից և դրա համապատասխան հոլովաձևից հետո լրացնել «, տեղեկություններ, հաշվետվություններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 4. Օրենքի 25.2-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.
2) «մաքսային արժեքի» բառից հետո լրացնել «և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 34.1-ին հոդվածը «հաշվարկներում» և «հաշվարկների» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, հայտարարագրերում» և «, հայտարարագրերի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-80-Ն |