ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. | Վեճի հանձնումը արբիտրաժի լուծմանը |
Դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը (արբիտրաժային համաձայնությանը), և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունը օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. հուլիսի 7 Երևան ՀՕ-75-Ն |