ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
«Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ «Այ Թի Ի» ՓԲԸ նախագահ» բառերը փոխարինել «Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն» բառերով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան ՆԿ-123-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|