ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 58-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տրամադրած տեղեկությունները հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 58-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկությունները հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «թվականի,» բառից հետո 1-ին ծանոթագրության մեջ ավելացնել հետևյալ բառերը՝ «Հայաստանի Հանրապետության համար՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ « » -ի 2015 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից,».
բ) առաջին պարբերությունից հետո 4-րդ ծանոթագրության մեջ ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Հայաստանի Հանրապետության համար՝ զենքի և սպառազինության համակարգերի, ռազմական հանդերձանքի և ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթեցման աշխատանքների համար նախատեսված սարքավորումների և սարքերի ու հրատեխնիկական արտադրատեսակների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների և քարերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, օրինականորեն վերահսկվող պրեկուրսորների, էթիլային սպիրտի, ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրանքի, նավթի և նավթամթերքի, գազի, էլեկտրաէներգիայի, դեղագործական, պարա-դեղագործական, բժշկական ապրանքների (բացառություն՝ մինչև 2016 թվականը), պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտում կիրառվող չափիչ սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի առևտրով զբաղվելը»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |