ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1383-Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները և նկարագրերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականի ժամկետը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման վկայականի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշումը։
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրված որակավորման վկայականը շարունակում է գործել մինչև դրանցում նշված որակավորման ժամկետի գործողության ավարտը կամ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը՝ որակավորված անձի դիմումի հիման վրա որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1383-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորում՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածով և սույն որոշմամբ նախատեսված կամավոր որակավորման միջոցով հյուրանոցային տնտեսության օբյեկտի՝ սույն հավելվածով նախատեսված տեխնիկական պահանջներին և նկարագրերին ու սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի համարվող չափանիշներին համապատասխանությունը հաստատելը, որի հիման վրա հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհվում է որակավորման կարգ.
2) որակավորման կարգ` հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման արդյունքով հյուրանոցային տնտեսության օբյեկտի դասակարգում (գրեյդինգ, ռեյթինգ և այլն), որը, որպես կանոն, դրսևորվում է աստղերի (ադամանդների) նոմենկլատուրային արտահայտմամբ, որով նվազագույնը 1 (մեկ) աստղը բնութագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի և դրա հարմարությունների համապատասխանությունը բազային չափանիշներին, տեխնիկական պահանջներին և նկարագրերին, իսկ որակավորման կարգի առավելագույն քանակով աստղը կամ այլ արտահայտմամբ նշագրումը բնութագրում է սույն հավելվածով նախատեսված տեխնիկական պահանջներին և նկարագրերին ու սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի համարվող չափանիշներին առավելագույն կամ լավագույն համապատասխանությունը.
3) միջազգային որակավորում՝ միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից 10 և ավելի օտարերկրյա պետությունում միասնական կերպով կիրառվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգ.
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատություն՝ սույն հավելվածի 4-րդ կետում նշված որակավորում տրամադրող հաստատություն, միավորում կամ ծագման երկրի օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այլ կառույց.
5) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, որը «Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտրվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորելու համար.
6) Կոմիտե՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված զբոսաշրջության բնագավառում լիազորություններ կրող իրավասու պետական մարմին։
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման նպատակներն են՝
1) մատուցվող հյուրանոցային ծառայությունների թափանցիկությունն ապահովելը, այդ ծառայությունների նկատմամբ սպառողների մոտ վստահությունն ամրապնդելը.
2) մատուցվող հյուրանոցային ծառայությունների կայուն որակ ապահովելը, հյուրանոցային ծառայությունների որակի հեղինակությունը բարձրացնելը.
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև տարբերակում ապահովելը՝ նպաստելով սպառողի՝ հյուրանոցային ծառայությունների ընտրությանը.
4) հյուրանոցային տնտեսության օբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը և հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև արդար և մոլորությունից զերծ մրցակցություն ապահովելը.
5) հյուրանոցային ծառայության ակնկալվող որակի մասին սպառողներին նախապես տեղեկացնելը, սպառողի և քաղաքացիական շրջանառության այլ սուբյեկտների կամ միջնորդների (intermediary) համար հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը հանրության համար հասանելի և չափելի որոշակի տեխնիկական պահանջների և չափանիշների համապատասխանությունը նախանշելը։
2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորումն անցկացվում է սույն հավելվածի 4-րդ կետում նշված միջազգային որակավորում տրամադրող հաստատությունների կողմից կիրառվող տեխնիկական պահանջներով և նկարագրերով։
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար ընդունելի են հետևյալ միջազգային որակավորում տրամադրող հաստատությունների կողմից կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը՝
1) Հոթելսթարս Յունիոն (Hotelstars Union).
2) 10 և ավելի օտարերկրյա պետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման փորձ ունեցող միջազգային որակավորում տրամադրող այլ հաստատության կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտ որակավորելու համար մշակված ու կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը։
5. Միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը ենթակա են կիրառման հյուրանոցային տնտեսության օբյեկտը որակավորելու պահին միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից հաստատված վերջին խմբագրությամբ և գնահատման մեթոդաբանությամբ, իսկ պատվիրակված լինելու դեպքում՝ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամի հաստատած և միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համաձայնեցված վերջին խմբագրությամբ և գնահատման մեթոդաբանությամբ։
6. «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքով նախատեսված դեպքի ի հայտ գալու պարագայում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին Կոմիտեն որակավորում է հետևյալ տեխնիկական պահանջներին և նկարագրերին համապատասխան՝
NN ը/կ |
Պահանջները և նկարագրերը |
Կարգերը | ||||
1. |
Շինությունը, արտաքին բարեկարգման տարրերը, ավտոկայանման հնարավորությունը, մուտքը |
***** |
**** |
*** |
** |
* |
1) |
Օբյեկտը հանդիսանում է առանձին շինություն կամ շինության առանձնացված մաս կամ շինությունների համալիր |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) |
Դեպի ընդունելության նախասրահ տանող ուղղակի մուտք, որը պետք է պաշտպանված լինի սառը օդի ներխուժումից |
+ |
+ |
|||
3) |
Դեպի ընդունելության նախասրահ տանող մուտքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների տեղաշարժման համար |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) |
Գլխավոր մուտքի վրա ծածկ, որմնախորշում գտնվող մուտք կամ ավտոմատ եղանակով գործող դռներ |
+ |
+ |
|||
5) |
Առանձնացված մուտք ու ճանապարհ՝ հյուրերի ուղեբեռի համար |
+ |
+ |
|||
6) |
Օբյեկտի շրջակայքը պետք է լինի բարեկարգված, պետք է ունենա ավտոմեքենաների և հետիոտների համար կոշտ ծածկով ճանապարհներ և արահետներ, դեկորատիվ կանաչապատում ու կանաչ գոտի` համապատասխան արտաքին լուսավորությամբ |
+ |
+ |
+ |
+ |
|
7) |
Հսկվող ավտոտնակներ կամ ավտոկայանատեղիներ |
+ |
+ |
|||
2. |
Տեխնիկական սարքավորումներ, հարմարանքներ, այլ |
|||||
1) |
Հանրամատչելի մասերում` ներառյալ ընդունելության սրահի, հասարակական սննդի և բազմաֆունկցիոնալ սրահների ու դահլիճների օդակարգավորում կամ այլ սարքավորումների և համակարգերի միջոցով օդափոխություն |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) |
Բնակելի մասում օդակարգավորում կամ այլ սարքավորումների և համակարգերի միջոցով օդափոխություն |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) |
Արտաքաշող մեխանիկական օդափոխում սանիտարահիգիենիկ հանգույցներում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) |
Ջեռուցում ամբողջ օբյեկտում կամ դրա չօդակարգավորվող մասում |
+ |
+ |
+ |
+ |
|
5) |
Լրացուցիչ ձայնամեկուսացում բ/մ-ներում և կոնֆերանս դահլիճներում |
+ |
+ |
|||
6) |
Տարածքների բնույթին հարմարեցված ներքին լուսավորություն |
+ |
+ |
|||
7) |
Հյուրերին հասանելի հեռախոս ընդունելության սրահում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) |
Սենյակներում կամ առանձնացված կետերում ինտերնետից օգտվելու հնարավորություն |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) |
Մարդատար վերելակներ |
+ |
+ |
|||
10) |
Առանձին բեռնատար վերելակ` այն թվով մարդկանց համար, որքան նախատեսված է տվյալ օբյեկտի մարդատար վերելակի համար |
+ |
+ |
|||
11) |
Շուրջօրյա էներգամատակարարում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3. |
Օբյեկտի գործարկմանը, սպասարկմանը վերաբերվող հիմնական տարրեր |
|||||
1) |
Հանրամատչելի մասում` սանիտարահիգիենիկ համալիր`
Նվազագույն հարմարանքներ |
|||||
ա․ լվացարաններ` սեղանով կամ դարակով |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
բ․ յուրաքանչյուր լվացարանի վերևում հայելի` վերին կամ կողային լուսավորմամբ (բացի ընդհանուր լուսավորությունից) |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
գ․ հեղուկ օճառ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
դ․ զուգարանի թուղթ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
ե․ աղբարկղ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
զ․ ձեռքերը չորացնելու համար էլ. սարք կամ մեկանգամյա օգտագործման սրբիչներ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
է․ պատի կախիչներ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
ը․ զուգարան |
||||||
4․ |
Բնակելի մաս |
|||||
1) |
Համարի բնակելի մակերեսը` ք/մ-ով (առանց առանձնացված սանիտարահիգիենիկ հանգույցի, նախասրահների, սյուների և այլն)` * (**** - * օբյեկտներում թույլատրվում է շեղում` համարի բնակելի մակերեսի մինչև 10 %-ի չափով) |
|||||
ա․ 1-տեղանոց համար |
14 |
12 |
10 |
9 |
8 | |
բ․ 2-տեղանոց համար |
18 |
16 |
14 |
12 |
10 | |
գ․ 3-տեղանոց համար |
16 |
15 |
14 | |||
դ․ 4-տեղանոց համար |
18 |
16 | ||||
2) |
Լյուքս կարգի համարը ներառում է հյուրասենյակ, ննջարան` սանիտարահիգիենիկ հանգույցով, մուտքի մասում առանձնացված լրացուցիչ զուգարան |
+ |
||||
3) |
Կահույքով և լրացուցիչ տարրերով բնակելի մասի հագեցվածությունը |
|||||
ա․ միասնական լրակազմ |
+ |
+ |
+ |
|||
բ․ բազմաֆունկցիոնալ կահույք |
+ |
+ | ||||
4) |
Ներքնակի հատուկ հիգիենիկ ծածկ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) |
Առնվազն երկու բարձ (հնարավորության դեպքում` տարատեսակ) յուրաքանչյուր անձի համար |
+ |
+ |
+ |
||
6) |
Սպիտակեղենը պետք է լինի բարձրորակ, նախընտրելի է միագույն |
+ |
+ |
+ |
||
7) |
Յուրաքանչյուր ննջատեղի մոտ պահարանիկ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) |
Զգեստապահարան կամ որմնախորշի մեջ ներկառուցված պահարան` յուրաք. հյուրի համար առնվազն 5 կախիչով |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) |
Գրասեղան կամ սեղան |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10) |
Ուղեբեռի պահարան կամ տակդիր |
+ |
+ |
+ |
||
11) |
Աթոռ կամ նստելու համար որևէ այլ կահույք (1 միավոր` յուրաքանչյուր անձի համար) |
+ |
+ |
+ | ||
12) |
Մեկտեղանոց համարներում` 2 աթոռ կամ նստելու համար որևէ այլ կահույք, իսկ մյուս համարներում` աթոռ` 1 միավոր յուրաքանչյուր անձի համար, բազկաթոռ` առնվազն 2 հատ կամ բազմոց, Լյուքս կարգի համարում` աթոռ` 1 միավոր` յուրաքանչյուր անձի համար, բազմոց և երկու բազկաթոռ` փոքր սեղանով |
+ |
+ |
|||
13) |
Լուսավորություն` |
|||||
ա․ յուրաքանչյուր մահճակալի մոտ լամպ |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
բ․ աշխատատեղը (սեղանը կամ գրասեղանը) լուսավորող լամպ |
+ |
+ |
+ |
+ |
||
գ․ ընդհանուր լուսավորություն |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
5. |
Լրացուցիչ սարքավորումներ և հարմարանքներ յուրաքանչյուր բ/մ-ի համար (բոլոր սարքավորումները պետք է լինեն սարքին և անթերի վիճակում) |
|||||
1) |
հեռախոս
***** օբյեկտում երեք հեռախոս (մահճակալի կողքի պահարանիկին, աշխատասեղանին և սանիտարահիգիենիկ հանգույցում) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) |
հեռուստացույց` հեռակառավարման վահանակով, օգտագործման հրահանգով, ծրագրերի օրակարգով |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) |
գորգ կամ գորգածածկ |
+ |
+ |
+ |
||
4) |
մահճակալի առջև` առնվազն փոքր գորգ |
+ |
+ | |||
5) |
թափանցիկ վարագույր |
+ |
+ |
+ |
+ |
+ |
6) |
մթնեցնող ծանր վարագույր, կամ գալարավարագույր, կամ շերտավարագույր |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7) |
դեկորատիվ տարրեր` համարի ընդհանուր տեսքին և դիզայնին համահունչ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) |
հյուրանոցի ծառայությունների, հյուրերի անվտանգության և տեղանքի մասին տեղեկատվական նյութեր, նաև գրասենյակային պարագաներ (ծրար, թուղթ, գրիչ, մատիտ) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) |
զգեստ և կոշիկ մաքրելու համար լրակազմ և ասեղաման |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10) |
պարկ` լվացքատուն ուղարկվող սպիտակեղենի համար |
+ |
+ |
+ |
||
11) |
աղբարկղ |
+ |
+ |
|||
12) |
չհրկիզվող պահարան |
+ |
||||
13) |
մինիբար |
+ |
+ |
|||
14) |
անվճար հանքային կամ սեղանի ջուր` օրը 0,33 լ մեկ անձի համար |
+ |
+ |
|||
15) |
բաժակներ` (մեկ հատ յուրաքանչյուր անձի համար)
***, ** և * օբյեկտներում` նաև ջրաման |
+ |
+ |
+ |
+ |
|
6. |
Սանիտարահիգիենիկ հանգույցում սարքավորումներ և հարմարանքներ |
|||||
1) |
Հիմնական սարքավորումներ |
|||||
ա․ ջեռուցվող սանիտարահիգիենիկ հանգույց` ցնցուղով լողարանով կամ ցնցուղախցիկով |
+ |
+ |
||||
բ․ ցնցուղով լողարան կամ ցնցուղախցիկ |
+ |
+ |
+ | |||
գ․ սեղանով կամ դարակով լվացարան` համապատասխան չափի հայելիով |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
դ․ զուգարան |
+ |
+ |
+ |
+ |
+ | |
7. |
Լրացուցիչ սարքավորումներ` |
|||||
1) |
լողարանի կամ ցնցուղի վարագույր` սանիտարահիգիենիկ հանգույցի ընդհանուր տեսքին ու դիզայնին համապատասխան |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) |
անհատական փոքրիկ սրբիչ ոտքերի համար` լողարանի (ցնցուղախցիկի) առջև |
+ |
+ |
+ |
||
3) |
օճառաման, թղթի աման, կախիչներ, սրբիչների կախիչներ, լողարանի և ցնցուղի մոտ բռնակներ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) |
հատուկ չսահող գորգ լողարանում տեղադրելու համար |
+ |
||||
5) |
հայելի |
+ |
+ |
+ |
+ |
+ |
6) |
մեկուսիչով վարդակ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7) |
վարսահարդարիչ |
+ |
+ |
+ |
||
8) |
փակվող աղբաման (չհրկիզվող կամ դժվար հրկիզվող) |
+ |
+ |
|||
9) |
աղբաման (չհրկիզվող կամ դժվար հրկիզվող) |
+ |
+ |
+ | ||
8. |
Մեկ անձի համար նվազագույն լրակազմ |
|||||
1) |
ձեռքի օճառ կամ հեղուկ օճառ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) |
շամպուն |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) |
մեկանգամյա օգտագործման ատամի խոզանակ և մածուկ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) |
յուրաքանչյուր անձի համար մեկ խնամքի լոսյոն (անհատական սրվակով) կամ մարմնի գել |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) |
հիգիենիկ պարկ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
6) |
զուգարանի թուղթ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7) |
ձեռքի սրբիչ` յուրաքանչյուր անձի համար (նախընտրելի է սպիտակ) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) |
բաղնիքի սրբիչ` յուրաքանչյուր անձի համար (նախընտրելի է սպիտակ) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) |
բաղնիքի խալաթ (նախընտրելի է սպիտակ) |
+ |
+ |
|||
10) |
բաղնիքի մեկանգամյա օգտագործման հողաթափեր (նախընտրելի է սպիտակ) |
+ |
+ |
|||
11) |
բաժակ` յուրաքանչյուր անձի համար |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9. |
Ընդունելության նախասրահ, հասարակական մաս, հասանելի ծառայություններ |
|||||
1) |
Հյուրերի ընդունման և տեղեկատվության տրամադրման ծառայություն` |
|||||
ա․ շուրջօրյա |
+ |
+ |
+ |
|||
բ․ առնվազն 16 ժամ |
+ |
|||||
գ․ առնվազն 12 ժամ |
+ | |||||
2) |
Հյուրերի համար տաք ըմպելիքների շուրջօրյա վաճառք |
+ |
+ |
|||
3) |
Հյուրերի համար տաք ըմպելիքների շուրջօրյա վաճառք։ Թույլատրվում է ավտոմատներից վաճառքը փոխարինել ընդունելության սրահում վաճառքով |
+ |
+ |
+ | ||
4) |
Արթնացման ծառայություն |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) |
Դռնապանի ծառայություն |
+ |
||||
6) |
Սպասարկող անձնակազմի կանչ |
|||||
ա․ ուղիղ հեռախոսակապ |
+ |
+ |
||||
բ․ կանչի կոճակ կամ ներքին հեռախոսակապ |
+ |
|||||
7) |
Համարում սննդի մատուցման սպասարկումը կատարվում է` |
|||||
ա․ շուրջօրյա |
+ |
+ |
||||
բ․ առնվազն 12 ժամ |
+ |
|||||
8) |
Ուղեբեռի սպասարկման ծառայություն |
+ |
+ |
+ |
||
9) |
Հյուրերի ուղեբեռի պահպանությունը, ինչպես նաև համարն զբաղեցնելու ընթացքում հյուրերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի պահպանությունը գործում է շուրջօրյա |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10) |
Անկողնու և սրբիչների փոխելը նորով` |
|||||
ա․ ամեն օր կամ հյուրերի ցանկությամբ **** և *** կարգի օբյեկտների դեպքում |
+ |
+ |
+ |
|||
բ․ 3 օրը մեկ կամ հյուրերի ցանկությամբ |
+ |
+ | ||||
11) |
Առաջին օգնության հնարավորություն, շտապ օգնության կանչ, դեղարկղիկ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
10. |
Հանրային սննդի, հանգստի/զվարճանքի, վերականգնողական ծառայություններ |
|||||
1) |
Հանրային սննդի համալիր դահլիճ |
+ |
||||
2) |
Ռեստորան *** օբյեկտում թույլատրվում է ռեստորանի բացակայություն, եթե օբյեկտից առավելագույնը 200 մ հեռավորության վրա ռեստորան կա |
+ |
+ |
+ |
||
3) |
Բար |
+ |
+ |
|||
4) |
Նախաճաշի մատուցում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) |
Բազմաֆունկցիոնալ դահլիճ, որը հարմարեցված է օբյեկտի բնույթին` համաժողովների, ակումբային, ուսումնական և այլ միջոցառումներ անցկացնելու համար |
+ |
||||
6) |
Կոնֆերանս դահլիճ` առնվազն 2 հարակից աշխատանքային սենյակներով, անհրաժեշտ տեխնիկական և գրասենյակային հագեցվածությամբ |
+ |
||||
7) |
Հանգստյան գոտիներում գտնվող հյուրանոցներում` բացօթյա խաղահրապարակներ (երեխաների համար առանձնացված)` համապատասխան գույքի տրամադրմամբ |
+ |
||||
8) |
Մանկական խաղասրահ |
+ |
||||
9) |
Վերականգնողական հանգստյան համալիր |
|||||
ա․ լողավազան |
+ |
|||||
բ․ լողավազան, շոգեբաղնիք, սոլյարի, մերսում կամ այլ վերականգնողական ծառայություններ (ծառայության առնվազն 2 տեսակ) |
+ |
+ |
||||
11․ |
Անձնակազմի մասնագիտական որակավորում/կրթություն |
|||||
1) |
Հյուրանոցային օբյեկտի ղեկավարը պետք է ունենա` |
|||||
ա․ բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն հյուրանոցային գործի բնագավառում կամ մասնագիտական դասընթացի որակավորում հյուրանոցային գործի բնագավառում կամ 5 տարվա վարչական աշխատանքային փորձ հյուրանոցային գործի բնագավառում |
+ |
+ |
+ |
|||
բ․ առնվազն 1 օտար լեզվի տիրապետում |
+ |
+ |
||||
2) |
Ընդունման սրահի անձնակազմը (այդ թվում` կոնսիերժը) պետք է ունենա՝ |
|||||
ա․ բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն հյուրանոցային գործի բնագավառում կամ միջնակարգ կրթություն և մասնագիտական դասընթացի որակավորում կամ հյուրանոցային գործի բնագավառում 2 տարվա աշխատանքային փորձ |
+ |
+ |
||||
բ․ առնվազն 1 օտար լեզվի տիրապետում |
+ |
+ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1383-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն հավելվածում օգտագործված հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշման N 1 հավելվածում կիրառվող նշանակությունը:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են երկու չափանիշի (տարրի) համադրմամբ՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտում կամ դրա հարմարություններում միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող տեխնիկական պահանջների և չափանիշների առկայության և տեխնիկական նկարագրերին համապատասխանության ստուգում (օբյեկտիվ չափանիշ).
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտում կամ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից օբյեկտիվ չափանիշների ստուգմանն ուղղված ծառայությունների որակի գնահատման ստուգում (գնահատողական կամ սուբյեկտիվ չափանիշ)։
3. «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում հյուրանոցային օբյեկտները որակավորելիս Կոմիտեն հիմք է ընդունում նաև սպասարկող անձնակազմի առնվազն 50 տոկոսի մասնագիտական կրթություն ունենալու կամ առնվազն «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան ուղղությամբ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1383-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1613-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձ.
2) դիմող՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված որակավորման կարգ ստանալու համար դիմող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ.
3) նախաորակավորում՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման փուլ, որով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից հաստատվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներին.
4) նախաորակավորման հավաստագիր՝ սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված նախաորակավորման հավաստագիր։
2. Սույն հավելվածում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշման N 1 հավելվածում կիրառվող նշանակությունը:
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ անվանումը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, հրապարակվում են Կոմիտեի ինտերնետային կայքում։
4. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը դիմում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորմանը հյուրանոցային տնտեսության օբյեկտը որակավորելու համար։
5. Կոմիտեն, առանց նախաորակավորման, որակավորում է հյուրանոցային տնտեսության օբյեկտները բացառապես «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում։ «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված այլ հիմքերը կարող են վերաբերել հետևյալ դեպքերին՝
1) ընտրության համար անցկացված մրցույթով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում չի ընտրվել.
2) Հայաստանի Հանրապետությունում բացակայում է գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության համար սահմանված չափանիշներին.
3) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը լուծարվել է, դադարել է գոյություն ունենալ, սնանկության հատկանիշներ ի հայտ գալու կամ կազմակերպակառավարչական խնդիրների պատճառով ի վիճակի չէ նախաորակավորել հյուրանոցային տնտեսության օբյեկտը.
4) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է կամ միջազգային որակավորում տրամադրող հաստատության գործողությունների արդյունքում դադարել է միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամի կարգավիճակը.
5) միջազգային որակավորում տրամադրող հաստատությունը հանձնառու չէ անմիջականորեն կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման միջոցով նախաորակավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները։
6. Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առկայության դեպքում Կոմիտեն հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորում է սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված տեխնիկական պահանջների և նկարագրերի հիման վրա։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանվում է նաև հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։
2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է երկու փուլով՝
1) առաջին փուլ՝ նախաորակավորում, երբ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անունից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհում է որակավորման կարգ և տրամադրում նախաորակավորման հավաստագիր.
2) երկրորդ փուլ՝ որակավորման կարգի ճանաչում և որակավորման վկայականի տրամադրում, երբ նախաորակավորման հավաստագրի հիման վրա Կոմիտեն հաստատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտին զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման շնորհած որակավորման կարգը:
8. Նախաորակավորման փուլը գործում է միայն զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման միջոցով որակավորման դեպքում։ Նախաորակավորումը չի գործում, եթե առկա է սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերից առնվազն մեկը, և հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորում է Կոմիտեն։
3. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԴԻՄԵԼԸ, ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ՇՆՈՐՀԵԼԸ
9. Նախաորակավորում անցնելու համար դիմողը որակավորման կարգ ստանալու մասին հայտը ներկայացնում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում։
10. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումն իր ինտերնետային կայքում պարտավոր է մշտապես հրապարակել և թարմացված պահել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը ստուգելու համար նախատեսված ներքին ընթացակարգը, որն առնվազն պետք է ներառի՝
1) նշում, թե որ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը և ինչ դասակարգմամբ են տրամադրվում որակավորման կարգերը՝ նշելով յուրաքանչյուր որակավորման կարգի համար նախատեսված պահանջները.
2) հղումները միջազգային որակավորում տրամադրող հաստատության ինտերնետային կայքին.
3) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշները, N 1 հավելվածով նախատեսված տեխնիկական պահանջները և նկարագրերը, որոնք միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համաձայնեցված կարգով կիրառվում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից.
4) տեղեկատվություն, որ որակավորման կարգ ստանալու մասին հայտը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորմանը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման էլեկտրոնային փոստին.
5) որակավորման կարգ ստանալու համար ծախսերի մոտավոր նախահաշիվը.
6) որակավորման կարգ ստանալու համար պահանջվող մոտավոր ժամկետները.
7) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության ստուգմանն ուղղված աուդիտորական ստուգման հակիրճ նկարագրությունը։
11. Որակավորման կարգ տրամադրելու մասին հայտ ստանալուց հետո մինչև նախաորակավորումն անցկացնելը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը պարտավոր է՝
1) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմողին տեղեկացնել նախաորակավորման հավաստագրի ճանաչման և որակավորման վկայական տրամադրելու համար Կոմիտեին դիմելիս սույն հավելվածի 19-րդ կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված ժամկետում Կոմիտե ներկայացնելու դիմողի պարտականության մասին.
2) դիմողին էլեկտրոնային ծանուցմամբ տեղեկացնել իր ինտերնետային կայքում հրապարակված սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված ներքին ընթացակարգի վերաբերյալ.
3) դիմողի գրավոր պահանջով պարզաբանել սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված ներքին ընթացակարգին վերաբերող հարցերը և այդ հարցերի վերաբերյալ տրամադրել ընդհանուր բնույթի անվճար խորհրդատվություն։
12. Նախաորակավորման ընթացքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համագործակցությամբ և զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման հաստատած ներքին ընթացակարգերով դիմողի հյուրանոցային տնտեսության օբյեկտում անցկացնում է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության աուդիտ։
4. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ
13. Նախաորակավորման արդյունքներով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերաբերյալ դիմողին տրամադրում է նախաորակավորման հավաստագիր կամ մերժում նախաորակավորման հավաստագիր տրամադրելը, եթե դիմողի կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտը չի համապատասխանում սույն որոշմամբ սահմանված չափանիշներին, տեխնիկական պահանջներին և նկարագրերին, ներկայացվել են կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ, պահանջվող փաստաթղթերը կամ դրանցից մեկն առկա չեն կամ դրանք սահմանված կարգով չեն ներկայացվել։
14. Նախաորակավորման հավաստագրում նշվում են՝
1) դիմողին անհատականացնող տվյալները՝
ա. իրավաբանական անձի դեպքում՝ ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
բ. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.
2) նախաորակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն.
3) միջազգային որակավորում տրամադրող կազմակերպության ամբողջական անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, որի կողմից կիրառվող որակավորման կարգերին համապատասխան անցկացվել է նախաորակավորումը.
4) շնորհվող որակավորման կարգը.
5) նախաորակավորման հավաստագրի գործողության ժամկետը.
6) նախաորակավորման հավաստագիրը տրամադրած զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը.
7) նախաորակավորման հավաստագիրը տրամադրելու ամիսը, տարին և ամսաթիվը.
8) նախաորակավորման արդյունքներն ամփոփող աուդիտորական եզրակացության հերթական համարը և այն կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
9) նախաորակավորման հավաստագիրը ստորագրած անձի անունը և ազգանունը, ստորագրությունը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունը։
15. Նախաորակավորման հավաստագիրը տրվում է հայերենով՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կամ դիմողի ցանկությամբ զուգորդելով այլ լեզուներով։
16. Հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտի համար տրամադրվում է առանձին նախաորակավորման հավաստագիր։
17. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը նախաորակավորման հավաստագիրը էլեկտրոնային կամ թղթային ձևաչափով, ըստ դիմողի նախընտրության, տրամադրում է դիմողին նախաորակավորման արդյունքներով որակավորման կարգ շնորհելու մասին զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից որոշում կայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հավաստագիրը պետք է ստորագրված լինի ասոցիացիայի գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ պարունակելով նշում տրամադրման ամսաթվի և գրանցման համարի վերաբերյալ։
5. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ
18. Նախաորակավորման հավաստագիրը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում դիմողը հայտ է ներկայացնում Կոմիտե որակավորման կարգը ճանաչելու և որակավորման վկայական տրամադրելու համար։
19. Որակավորման կարգը Կոմիտեի կողմից ճանաչվելու համար դիմողն էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացնում՝
1) նախաորակավորման հավաստագրով հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհված որակավորման կարգը Կոմիտեի կողմից հաստատվելու մասին հայտ, որում նշվում են՝
ա. սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմողին անհատականացնող տվյալները,
բ. դիմողի գտնվելու վայրը,
գ. հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն,
դ. էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ ծանուցման համար,
ե. հայտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը.
2) նախաորակավորման հավաստագրի պատճենը, իսկ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու դեպքում՝ հավաստագրի էլեկտրոնային ֆայլը (PDF) ձևաչափով.
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացությունը.
5) Հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ենթակայության պետական կազմակերպության եզրակացությունը.
6) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ դիմողի իրավունքները հավաստող փաստաթղթի պետական գրանցման ծածկագիրը։
20. Հայտին կից դիմողը ներկայացնում է իր համաձայնությունը Կոմիտե ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու նպատակով Կոմիտեի կողմից այլ մարմիններից և կազմակերպություններից հարցումներ կատարելու միջոցով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:
21. Կոմիտեն ստուգում է դիմողի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցած լինելու և դիմողի վերաբերյալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան տեղեկատվության առկայությունը։
22. Հայտը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն կարող է հարցումներ ուղարկել՝ հարցումներ ուղարկելու մասին միաժամանակ տեղեկացնելով դիմողին՝
1) նախաորակավորման հավաստագիրը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից տրամադրված լինելու փաստը և որակավորման կարգ ստանալու հայտին կից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար.
2) պետական լիազոր մարմիններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը ճանաչելու և որակավորման վկայական տրամադրելու համար հայտին կից ներկայացված սույն հավելվածի 19-րդ կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։
23. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները Կոմիտե ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա թերությունների մասին և առաջարկում 15 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։
24. Հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա Կոմիտեի նախագահը հայտը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում կայացնում է հետևյալ հրամաններից մեկը՝
1) ճանաչել նախաորակավորման հավաստագրով տրամադրված որակավորման կարգը և տրամադրել որակավորման վկայական.
2) մերժել նախաորակավորման հավաստագրով շնորհված որակավորման կարգի ճանաչումը։
25. Սույն հավելվածի 24-րդ կետում նշված հրամանում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով վարչական ակտում ներառվող ընդհանուր բնույթի տեղեկությունները.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն.
3) շնորհված որակավորման կարգը՝ նախաորակավորման հավաստագրում նշված որակավորման կարգն արտացոլելով, իսկ շնորհված որակավորման կարգը ճանաչելը մերժելու դեպքում՝ այն մերժելու հիմքը.
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատության անվանումը, որի կողմից կիրառվող որակավորման կարգով որակավորվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտը.
5) հյուրանոցային տնտեսության օբյեկտին որակավորման կարգ շնորհած զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը։
26. Կոմիտեի նախագահը մերժում է նախաորակավորման հավաստագրով շնորհված որակավորման կարգը ճանաչելը, եթե առկա է «Զբոսաշրջության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից կամ հետևյալ հիմքերից առնվազն մեկը՝
1) դիմողը Կոմիտե չի ներկայացրել սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը.
2) որակավորման կարգ ստանալու համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում կամ Կոմիտե ներկայացված փաստաթղթերում կեղծված են կամ դրանցում առկա են խեղաթյուրված տեղեկություններ.
3) Կոմիտե ներկայացված փաստաթղթերը թերի են ներկայացվել և դիմողը հրաժարվել է վերացնել դրանցում առկա թերությունները Կոմիտեի տրամադրած ժամկետում.
4) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, պետական իրավասու մարմիններ կամ Կոմիտե ներկայացված փաստաթղթերում ի հայտ են եկել տեղեկություններ, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ենթակա չէ շահագործման, կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության կամ սանիտարական պահանջների կատարումը.
5) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ փաստաթղթերը ներկայացվել են սույն ընթացակարգով սահմանված ժամկետների խախտմամբ, եթե չեն ներկայացվել Կոմիտեի նախագահի համար բաց թողնված ժամկետները հարգելի համարելու պարզաբանումներ։
27. Կոմիտեի նախագահի հրամանի տեսաներածված (սքանավորված) պատճենն ուղարկվում է դիմողի՝ սույն հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված էլեկտրոնային փոստի հասցեին այն կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ միաժամանակ որակավորված անձի հասցեն, անվանումը (ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը) և որակավորման վկայականի գործողության ժամկետը հրապարակելով իր ինտերնետային կայքում։ Կոմիտեն դիմողին է տրամադրում Կոմիտեի նախագահի հրամանի բնօրինակը դիմողի առաջին իսկ պահանջով։
28. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կամ դիմողի առաջարկով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ներքին ընթացակարգերով սահմանված դեպքերում և կարգով հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեղում դիտարկմանը (այցին), փաստաթղթերի ուսումնասիրությանը կամ այլ տեխնիկական փուլերին մասնակցելու իրավունք ունի նաև Կոմիտեի աշխատողը՝ առանց որակավորման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին միջամտելու իրավունքի։
29. Սույն հավելվածի 28-րդ կետում նշված դեպքում Կոմիտեի մասնակցության դեպքում Կոմիտեի աշխատողը կարող է արձանագրել որակավորման ընթացակարգում առկա թերությունները, որոնց հիման վրա Կոմիտեի նախագահը կարող է հիմնավորված որոշում ընդունել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորմանը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտին որակավորման կարգ շնորհելու կամ որակավորման կարգ տրամադրելը մերժելու մասին որոշումը վերանայելու առաջարկ ներկայացնելու վերաբերյալ։
30. Սույն հավելվածով նախատեսված կարգով Կոմիտեի նախագահի որոշումն ուղարկվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում այն կայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
31. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել Կոմիտեի նախագահի որոշումը և Կոմիտեին գրավոր ներկայացնել իր դիրքորոշումը՝ իր կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ և իր որոշումը փոխելու կամ որոշումը փոխելու անհնարինության պատճառաբանությունը։
32. Այն դեպքերում, երբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումն ընդունում է Կոմիտեի նախագահի առաջարկը և փոխում է իր որոշումը, ապա զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը պարտավոր է նոր որոշում կայացնել և այն Կոմիտե ներկայացնել սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված դիրքորոշումը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1383-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ
1. Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:
2. Որակավորման վկայականի գործողությունը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել դիմողի հայտի հիման վրա սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետով։
3. Որակավորման ժամկետը երկարաձգելու համար գործում է նույն ընթացակարգը, ինչ որակավորման վկայականը տալու համար կիրառված ընթացակարգն է։
4. Որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ որակավորման վկայականը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է ՝
1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, եթե որակավորումը նախաորակավորմամբ է նախատեսված.
2) Կոմիտե՝ սույն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:
5. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կից կարող են չներկայացվել սույն որոշման N 3 հավելվածի փաստաթղթերը և տեղեկությունները, եթե գործող որակավորման կարգն ստանալու համար հայտին կից ներկայացված նույն փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել, կամ դրանց գործողությունը չի դադարել: Այդ դեպքում որակավորման ժամկետը երկարաձգելու մասին հայտում նշվում է, որ նախկինում սույն որոշման N 3 հավելվածի ներկայացված փաստաթղթերով և տեղեկություններում փոփոխությունները բացակայում են։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1383-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
N _______ |
________________________________________________________________________________________
(որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
Համապատասխանում է _____________________________________________ որակավորման կարգին:
Տրված է` _______ _______________________________թ.
Գործողության ժամկետը ______________________________________
ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ |
____________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական:
