ՈՒՂՂՈՒՄ
««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-205-Ն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են Օրենքով սահմանված կարգով:» բառերը կարդալ «Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:», իսկ 7-րդ մասում «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է Օրենքով սահմանված կարգով:» բառերը՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:
