ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 1994 թ. N 157
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության համակարգի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության համակարգի արխիվների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության համակարգի աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել արխիվային գործի վարչության համակարգի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
Աշխատանքի վարձատրության կարգերը |
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 |
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները | 2,6 3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6 |
Ծանոթագրություն. | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատա-վարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
Արխիվներ | |
Պահպանման միավորների (գործերի) թվաքանակը |
Վարձատրության խումբը |
Մինչև 100.000 պահպանման միավոր (գործ) ունեցող |
3-րդ |
100.001-ից մինչև 200.000 պահպանման միավոր (գործ) ունեցող |
2-րդ |
200.001-ից ավելի պահպանման միավոր (գործ) ունեցող |
1-ին |
Ծանոթագրություն. | Ստեղծագործական, անձնական ծագման, կինոֆոտոֆոնո և գիտատեխնիկական փաստաթղթերի 1.000 պահպանման միավորը հավասարեցվում է 5.000 վարչական փաստաթղթերի պահպանման միավորի: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Վարձատրության կարգը |
Դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
1 |
2 |
3 | |
1. |
Արխիվի տնօրեն |
|
|
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված |
14 |
4,5 | |
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված |
15 |
4,9 | |
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված |
16 |
5,6 | |
2. |
Փաստաթղթերի պահպանության ապահովման հանրապետական լաբորատորիայի տնօրեն |
16 |
5,6 |
3. |
Գլխավոր ֆոնդապահ |
||
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված արխիվի |
14 |
4,5 | |
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված արխիվի |
15 |
4,9 | |
4. |
Գլխավոր հաշվապահ |
||
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված արխիվի |
14 |
4,5 | |
մասնաճյուղի |
15 |
4,9 | |
5. |
Կենտրոնական պետական արխիվի, փաստաթղթերի պահպանության ապահովման հանրապետական լաբորատորիայի հիմնական գործունեության բաժնի, արխիվադարանի վարիչ |
14 |
4,5 |
6. |
Արխիվի կազմում լաբորատորիայի վարիչ |
13 |
4,3 |
7. |
Արխիվագետ, հնագիր (պալեոգրաֆ) հնագրագետ (արխեոգրաֆ), մեթոդիստ |
||
|
Մասնագետ | ||
միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի |
7 |
3,1 | |
2-րդ կարգի մասնագետ |
|||
բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
8 |
3,3 | |
բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
9 |
3,5 | |
1-ին կարգի մասնագետ |
11 |
4,0 | |
բարձրագույն կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 8 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
10 |
3,8 | |
Առաջատար մասնագետ |
|||
բարձրագույն կրթությամբ և 8 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
11 |
4,0 | |
Գլխավոր մասնագետ | |||
բարձրագույն կրթությամբ և 10 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
12 |
4,2 | |
8. |
Ֆոնդապահ | ||
ընդհանուր միջնակարգ կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի |
6 |
2,6 | |
միջնակարգ մասնագիտական կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի կամ ընդհանուր միջնակարգ կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
7 |
3,1 | |
բարձրագույն կրթությամբ` առանց աշխատանքային ստաժի նկատմամբ պահանջի կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
8 |
3,3 | |
բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
9 |
3,8 | |
բարձրագույն կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքի ստաժով |
10 |
3,8 |
Ծանոթագրություն. |
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական արխիվների տնօրենների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է 0,3 գործակցով ավելի: 2. Արխիվի փոխտնօրենի, գլխավոր ինժեների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են համապատասխան տնօրենի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով պակաս: |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
