ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 903-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված պետական մարմիններին լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ինքնաշխատ եղանակով տրամադրվում են առցանց` նախօրոք տրամադրված ծածկանունն ու գաղտնաբառը urban.e-gov.am էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 903-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններից ինքնաշխատ եղանակով օգտվելու հասանելիության իրավունք ունեն՝
1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեն.
2) ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.
3) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը.
4) ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2025 թվական:
