Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-92-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (02.08.2014-16.12.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.23/40(1053) Հոդ.609
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.07.2014
Дата вступления в силу
02.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչիկին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին.

գ) իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտների զինվորական հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

 

1) 1-ին և 4-րդ կետերի «կոմիսարիատ» բառից հետո «(դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)» բառերը հանել.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-92-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան