ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մարտի 1993 թ. N 85
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության (Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի) գործունեության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը համապատասխանեցնել նրա առջև դրված նոր խնդիրներին` ելնելով կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիոնալ կազմավորման սկզբունքից, նրանց աշխատանքը հիմնականում նպատակաուղղելով հանրապետության տնտեսության արդյունավետ և հավասարակշռված կենսագործունեության ապահովման, տնտեսական բարեփոխումների, տարածքաշրջանների, ֆինանսավարկային համակարգի ու արտաքին կապերի զարգացման, բնակչության սոցիալական ապահովության, օրենսդրության կատարելագործման, կադրերի պատրաստման, կատարելագործման, ընտրության, տեղաբաշխման վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների խոր վերլուծությանն ու նախապատրաստմանը` կառավարությունում քննարկելու համար:
2. Վերակազմել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`
ա) տնտեսագիտական բաժինը և տնտեսական բարեփոխումների վարչությունը` տնտեսագիտական վարչության.
բ) վարչատարածքային կառավարման և աղետի գոտու հարցերի բաժինները` տարածքային կառավարման վարչության.
գ) արտաքին կապերի և անկախ պետությունների համագործակցության բաժինները` արտաքին կապերի վարչության.
դ) կադրերի բաժինը` կադրերի վարչության.
ե) իրավաբանական բաժինը` իրավաբանական վարչության.
զ) տասներորդ բաժինը, ռազմաարդյունաբերական հանձնաժողովի աշխատանքային խումբը և գործերի կառավարչության հատուկ համակարգերի կենտրոնը` տասներորդ վարչության.
է) վերահսկողության տեսչությունը` վերահսկողության վարչության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում ստեղծել ճյուղային մասնագետների խումբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պետական նախարարների աշխատակազմերի ներքին կառուցվածքը հաստատվում է ՀՀ կառավարության գործերի կառավարչի կողմից:
5. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան» հյուրանոցային տնտեսության վարչությունը, առանձնացնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչությունը որպես ինքնուրույն տնտեսություններ:
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
8. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություն ներկայացնել գործերի կառավարչության աշխատողների թվաքանակի մասին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաստիքային ցուցակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները և օգնականները, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ արխիվի և գրադարանի վարիչների) պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ մյուս աշխատողները` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կանոնադրությունը:
12. Ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի և նրա կառուցվածքի մասին» N 24 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունարանը վերանվանելու մասին» N 208 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում Անկախ Պետությունների Համագործակցության բաժին ստեղծելու մասին» N 551 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի N 151 կարգադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1993 թ.մարտի 8-ի N 85 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Տնտեսագիտական վարչություն
Տարածքային կառավարման վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Կադրերի վարչություն
Իրավաբանական վարչություն
Տասներորդ վարչություն
Վերահսկողության վարչություն
Վարչապետի աշխատակազմ
Փոխվարչապետի, պետնախարարների աշխատակազմեր
Ճյուղային մասնագետների խումբ
Մամուլի ծառայություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին
Առաջին բաժին
Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին
Տեղեկատվության մշակման բաժին
Կառավարության հանձնաժողովների աշխատանքային խմբեր
Արխիվ
Գրադարան
Տնտեսական վարչություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1993 թ.մարտի 8-ի N 85 որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչություն
«Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսություն
Արզականի ամառանոցային տնտեսություն
Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն
Գերատեսչական տների վարչություն
Ավտոտրանսպորտային ձեռնարկություն
Շինվերանորոգման վարչություն
Առևտրի և հասարակական սննդի «Հրազդան» միավորում
Նախագծանախահաշվային բյուրո
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
