ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ուսանող» բառից հետո լրացնել «(կուրսանտ, ունկնդիր)՝» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «ռազմական» բառից հետո լրացնել «(ռազմաբժշկական)» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ռեկտորը» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության պետը)» բառերով, իսկ «պրոռեկտորները» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:».
3) 8-րդ մասը «դեկանի» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի» բառերով, իսկ «վարիչի» բառից հետո՝ «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ուսանողները» բառից հետո լրացնել «(կուրսանտները, ունկնդիրները)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «ասիստենտ» բառից հետո լրացնել «, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ֆակուլտետի պետ, ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-100-Ն |