ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2042-Ա |
«22» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վանիկ Գալստյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը՝ Ն.Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.3 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հունիսի 9-ի հ.13549 վկայագիրը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի հ.Հ-5400 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսն, առանց համադրումների, կազմում է 356.30քմ, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հունիսի 9-ի հ.13549 վկայագրում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի հ.Հ-5400 տեղեկանքում ամրագրված՝ 400.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.04.2025թ. հ.Ն/22533-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ներքին Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.3 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 356.30քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
