Գլխավոր տեղեկություն
Номер
N 2036-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 27.05.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
22.05.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
22.05.2025
Дата вступления в силу
28.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2036-Ա

«22» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Դուրգարյանի դիմումը՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված՝ շենքի նկուղի և 1-ին հարկի համապատասխանաբար` 31.4քմ և 108.86քմ մակերեսներով տարածքները /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07032025-01-0099 և հ.14032025-01-0238 վկայականներ/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:

Նշված տարածքները մինչև 2038 թվականի ապրիլի 17-ը վարձակալության իրավունքով տրամադրվել են «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերությանը, որի հիման վրա 2013 թվականի մայիսի 3-ին կնքվել են հ.2000 և հ.2001 ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը և 2025 թվականի փետրվարի 20-ին՝ հ.1062 համաձայնագիրը:

Հաշվի առնելով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերի 2.3 կետի 2.3.1 ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով.

1. Թույլատրել «Ֆեյշըն Սթար» ՍՊ ընկերությանը՝ Բաղրամյան պողոտա հ.78 հասցեում գտնվող շենքի նկուղի և 1-ին հարկի համապատասխանաբար՝ 31.4քմ և 108.86քմ մակերեսներով տարածքները տալ ենթավարձակալության «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությանը (գրանցման համար՝ 282.110.04233, ՀՎՀՀ՝ 00851011):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան