Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-148-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.01.2012-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.26/30(833) Հոդ.722
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.05.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.05.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ը», «ժ», «ժե», «ժը» և «ի» ենթակետերը, ինչպես նաև 4.1-ին, 9-րդ, 11-րդ, 16-րդ և 16.1-ին գլուխներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «ժե», «ժը», «ի»» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 36.7-րդ հոդվածի 2-րդ մասում ««գ», «ե», «ժը» և (կամ) «ի» ենթակետերով» բառերը փոխարինել ««գ» և (կամ) «ե» ենթակետերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մայիսի 24
Երևան
ՀՕ-148-Ն