ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 357-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Եղիշե Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հասմիկ Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Հասմիկ Ափրեյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Վարդան Եղիազարյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Լիլիա Հակոբջանյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
գ. «Դավիթ Աքելյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Դավիթ Թովմասյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
