91. Վ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՍԽՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հնությունների պահպանության մասին.
1932 թ. ոգոստոսի 22-ին
Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը ՎՈՐՈՇՈՒՄ Ե.
1. Հանրապետության սահմաններում գտնվող ամեն տեսակի հնության հուշարձան` կանգուն, կիսավեր կամ բոլորովին ավերակ, առանձին թե խմբված ձևով, իրենց ամբողջ շրջաններով, այսինքն նախկին բնակության վայրերը վանքեր, քաղաքատեղեր, գյուղատեղեր կամ առանձին կերտվածներ, լինեն նրանք գետնի յերեսին, թե հողով ծածկված, իրենց նախկին տեղերում, թե առաջուց տեղահան արված կազմում են պետական սեփականություն և պետք ե մնան միանգամայն անաղարտ և անձեռնմխելի:
2. Հնությունների պահպանությունը պետական կարևորագույն մի գործ ե, վորն իրականացնում ե Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատը` ՀՍԽՀ նյութական Կուլտուրայի Պատմության Ինստիտուտի միջոցով:
3. Հնությունների ուսումնասիրությունն ազատ ե բոլոր գիտական կազմակերպությունների և անհատների համար, սակայն առանց վորևե փոփոխություն մտցնելու հնությունների արտաքին ձևի և դրության մեջ:
4. Վոչ վոք իրավունք չունի առանց Նյութական Կուլտուրայի Պատմության Ինստիտուտի պատշաճ թույլտվության կատարել վորևե հնության պեղում, նորոգում, վերականգնում կամ տեղափոխում և առհասարակ հնությունների հետ կապ ունեցող վորևե այլ աշխատանք:
5. Խստիվ արգելվում ե հնություններն արտահանել, քանդել ու փչացնել և հուշարձանները կամ նրանց բեկորներն իբրև նյութ գործածել նոր շինությունների համար:
6. Հնություններ ունեցող վայրերում կամ նրանց կից տեղերում վորեվե հանրոգուտ շինություն (ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ, հասարակական պահեստներ և այլն) կառուցելու դեպքում, ձեռնարկողները պարտավոր են նախորոք ստանալ Նյութական Կուլտուրայի Պատմության Ինստիտուտի թույլտվությունը:
7. Հնագիտական վայրերը յենթակա չեն հողաբաժանության, այդ վայրերում արգելվում ե շինարարական կամ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել:
8. Պատահական կերպով հայտաբերած հնությունների մասին անհրաժեշտ ե անմիջապես հայտնել Նյութական Կուլտուրայի Պատմության Ինստիտուտին:
9. Հրահանգել բոլոր վարչական մարմիններին և անձանց` արթուն հսկողություն ունենալ հնությունների պահպանության վրա:
10. Այս վորոշումը խախտողները յենթարկվում են որինական պատասխանատվության:
11. Հանձնարարել Լուսժողկոմատին` այս վորոշումը կիրարկելու մասին հրատարակել համապատասխան հրահանգ:
12. Այս վորոշմամբ վերացվում ե «Հնությունների պահպանության մասին» ՀՍԽՀ Ժողկոմխորհի 1932 թ. վորոշումը (ՀՍԽՀ Որ. և Կարգ. Ժող. 1932 թ. N 9 հոդ. 68):
Յերեվան
