ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի փետրվարի 28-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 138-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.
4) չորրորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.
5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) վեցերորդ` Ընկերության մասնակիցների պահանջները:».
3) 3-րդ մասի «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ և հինգերորդ» բառերով, ինչպես նաև «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
Երևան ՀՕ-60-Ն |