Գլխավոր տեղեկություն
Номер
N 510
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 1993 թ. N 510

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատը մասնագետ կադրերով համալրելու և նրանց նյութական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը թույլատրել վարչության կենտրոնական ապարատի աշխատողների վարձատրությունը կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի N 23 որոշման N 4 հավելվածով սահմանված գործակիցներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի աշխատողների համար պահպանել նախկինում քաղաքացիական ավիացիայում երկարամյա և անընդմեջ աշխատանքային ստաժի համար սահմանված հավելավճարները`

3-ից 5 տարի - ամսական դրույքաչափի 5 տոկոսը

5-ից 10 տարի - ամսական դրույքաչափի 10 տոկոսը

10-ից 15 տարի - ամսական դրույքաչափի 15 տոկոսը

15 տարուց բարձր - ամսական դրույքաչափի 20 տոկոսը

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի թռիչքային կազմի մասնագետների որակավորման կարգի համար սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ տոկոսները`

որակավորման առաջին կարգի համար - 200 տոկոս

որակավորման երկրորդ կարգի համար - 80 տոկոս

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կենտրոնական ապարատի թռիչքային կազմի մասնագետների` թռիչքային աշխատանքի համար վարձատրությունը կատարել ավիաընկերությունների միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 510
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան