ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 340-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշման հավելվածի 8-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2028» թվով:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ թիվ L25-0043 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 54 հատ մոնիթոր համակարգչի ձեռքբերում՝ 66,082.62 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ թիվ L25-0044 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 54 հատ մոնիթոր համակարգչի ձեռքբերում՝ 66,082.62 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ թիվ L25-0045 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 54 հատ մոնիթոր համակարգչի ձեռքբերում՝ 66,082.62 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ամիօ բանկ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ թիվ L25-0046 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 57 հատ մոնիթոր համակարգչի ձեռքբերում՝ 69,744.21 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
27.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
