ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 375-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 5-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից նվիրվող՝ «Համազգեստով քաղաքացի» բջջային-հեռախոսային հավելվածը և դրա կառավարման հարթակը (այսուհետ նաև՝ բջջային հավելված կամ գույք), և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) մինչև 2025 թվականի ապրիլի 15-ն ապահովել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը.
2) ապահովել ըստ նպատակային նշանակության բջջային հավելվածի օգտագործումը և սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով ու միջոցներով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
