Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.01.2022
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
21.01.2022
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.01.2022
Дата вступления в силу
31.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 հունվարի 2022 թ.
ք. Երևան

N 3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Դիտորդների հավատարմագրման ԵՎ հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին ԵՎ այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձԵՎը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 27.03.25 N 19-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել.

1) դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) դիտորդի, այցելուի, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանչի վկայականների ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 27.03.25 N 19-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը և դրանց հետ կապված հարաբերությունները:

2. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում:

Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հավատարմագրվելուց հետո:

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Սույն կետի 2-րդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն նշում միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների քանակի վերաբերյալ։

(4-րդ կետը լրաց. 27.03.25 N 19-Ն)

5. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով:

Էլեկտրոնային որևէ այլ եղանակով (հասցեով) Հանձնաժողովին ներկայացված դիմումները չեն համարվում Ընտրական օրենսգրքով և սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:

6. Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։

7. Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է միասնական ցանկով։

Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում համատեղ դիմումում նշվում է դիտորդական առաքելության անվանումը:

8. Հավատարմագրման վերաբերյալ դիմումը՝ հավատարմագրվելու վերաբերյալ հայտով և կից անհրաժեշտ փաստաթղթերով, Հանձնաժողով ներկայացվում է միայն էլեկտրոնային եղանակով: Դիմումին կից փաստաթղթերը սկանավորվում են և ներկայացվում PDF տարբերակով։

Հավատարմագրման համար դիմումին կից ներկայացվող հայտի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, ներբեռնվում է Հանձնաժողովի համացանցային կայքից։ Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` դիմումին կից մուտքագրվում (վերբեռնվում) է էլեկտրոնային հարթակ:

9. Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի դիմող կազմակերպության անվանումը և էլեկտրոնային փոստի հասցեն։

Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամն ամրագրվում է ինքնաշխատ եղանակով: Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Էլեկտրոնային հարթակի միջոցով առանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում։

Եթե դիմումը ստորագրված չէ այն անձի կողմից, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել կազմակերպությունը, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմումին կից ներկայացվում է.

1) հավատարմագրվելու վերաբերյալ հայտը, որը պետք է պարունակի դիմող կազմակերպության անվանումը, կազմակերպության գրանցման համարը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, նշում՝ կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին, ինչպես նաև ընտրության անվանման և օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կազմակերպության պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար), դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:

2) կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),

3)ուղղ. կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակերպություններից յուրաքանչյուրի կառավարման մարմնի կազմը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

4)ուղղ. դիտորդների վարքագծի կանոնները,

5)ուղղ. համատեղ դիտորդության դեպքում՝ հասարակական կազմակերպությունների՝ համատեղ դիտորդությամբ հանդես գալը հավաստող փաստաթուղթ (գրություն, հուշագիր և այլն), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանման մասին:

10. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով դիմող կազմակերպությանն ուղարկվում է՝

1) համապատասխան գրություն կազմակերպությանը՝ հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում.

2) Հանձնաժողովի որոշումը՝ հավատարմագրումը մերժելու դեպքում:

Կազմակերպության հավատարմագրման դեպքում դիմումի ուղարկման էլեկտրոնային հասցեով կազմակերպությանն է ուղարկվում կազմակերպության օգտահաշիվը՝ կազմակերպության կողմից հետագա գրանցումներն իրականացնելու համար:

11. Օգտահաշիվը թույլ է տալիս իրականացնել հետևյալ գրանցումները՝

1) մուտքագրել հավատարմագրման համար ներկայացվող անձի տվյալները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են միայն անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց դեպքում մուտքագրվում են ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

2) փոփոխություններ (լրացումներ) կատարել հավատարմագրված դիտորդների ցանկում։ Համակարգը ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու հնարավորություն տալիս է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել դիտորդներին տրվող վկայականները։

12. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։ Դիտորդին տրվող վկայականը պարունակում է նաև արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որը հնարավորություն կտա հավաստիանալու տվյալ դիտորդի՝ Հանձնաժողովի կողմից հավատարմագրված լինելու հարցում։

13. Հավատարմագրված կազմակերպությանը տրամադրված օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է քվեարկության օրվանից 3 օր առաջ:

14. Հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝

1) կազմակերպության կանոնադրական նպատակները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր՝ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դեպքում, ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր՝ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների դեպքում.

2) դիմումը ներկայացվել է Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ,

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերի պահանջներին,

4) դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և/կամ ուսուցման մասին,

5) տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:

Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն, ապա այդ հասարակական կազմակերպությունը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։

15. Հավատարմագրման մերժման հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը հաստատում է դիտորդների հավատարմագրման հայտը: Դիտորդները համարվում են հավատարմագրված դիմումը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում՝ Հանձնաժողովում դիտորդների հավատարմագրման հայտը հաստատելու մասին գրությունը հավատարմագրման համար դիմած կազմակերպությանն ուղարկելուց հետո՝ հավատարմագրված դիտորդների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից:

16. Դիտորդների հավատարմագրումը մերժելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած կազմակերպությանը:

17. Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:

18. Միջազգային դիտորդների հավատարմագրման աշխատանքները համակարգում է Հանձնաժողովի արտաքին կապերի վարչությունը:

19. Հավատարմագրված դիտորդների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի համացանցային կայքում։

20. Միջազգային դիտորդներին և նրանց ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։ Միջազգային դիտորդներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան կազմակերպության կողմից և տրամադրվում է թարգմանչին։

(20-րդ կետը խմբ. 27.03.25 N 19-Ն)

21. Հրավերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները՝ ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով կարող են իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները արտաքին գործերի նախարարությանը ներկայացվող հայտում նշում են հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները և նրանց ուղեկցող թարգմանիչների քանակը:

(21-րդ կետը փոփ. 27.03.25 N 19-Ն)

22. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են այցելուների վկայականները և փոխանցվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին տրամադրելու համար:

Այցելուների վկայականների հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն է տրամադրվում պահանջված քանակի այցելուին ուղեկցող թարգմանչի վկայական։

Այցելուներին ուղեկցող թարգմանիչների վկայականներում թարգմանչի ազգանունը, անունը լրացվում է համապատասխան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կողմից և տրամադրվում է թարգմանչին։

(22-րդ կետը խմբ. 27.03.25 N 19-Ն)

23. Հրավերի առկայության դեպքում այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում կարող են իրականացնել նաև այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները: Հրավերն ուղարկում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովը հրավեր ստացած և ընտրական գործընթացի դիտարկում իրականացնելու ցանկություն հայտնած այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչներին տրամադրում է լրացված այցելուի վկայականներ:

Այցելուներին ուղեկցող թարգմանիչներին տրամադրվում են թարգմանչի վկայականներ։

(23-րդ կետը լրաց. 27.03.25 N 19-Ն)

24. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 27.03.25 N 19-Ն)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

ՀԱՅՏ

 

________________________________ 20  թ. ________________-ի

(նշվում է ընտրության անվանումը)

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

______________________________________________________________________________

դիմող կազմակերպության անվանումը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ անվանումը)

 

______________________________________________________________________________

դիմող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման համարը (համարները

 

______________________________________________________________________________

ծանուցման հասցեն

 

______________________________________________________________________________

հեռախոսահամարը

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն ընդունվել և ուսուցանվել է կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնները

 

Այո
 

 
 
   Ոչ
 
 
 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման հետ կապված հարցերով պատասխանատու նշանակել`

անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________

հեռախոսահամար` ______________________________________________

 

Կից ներկայացնում եմ`

1) հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կանոնադրությունների պատճենները),

2)ուղղ. հասարակական կազմակերպության կառավարման մարմնի կազմը (համատեղ դիտորդության դեպքում՝ համատեղ հանդես եկող կազմակեպությունների կառավարման մարմինների կազմերը), որը պետք է ներառի կազմի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

3)ուղղ. դիտորդների վարքագծի կանոնները,

4)ուղղ. համատեղ դիտորդության դեպքում՝ հասարակական կազմակերպությունների՝ համատեղ դիտորդությամբ հանդես գալը հավաստող փաստաթուղթ (գրություն, հուշագիր), որը պետք է նշում պարունակի համատեղ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված միասնական անվանումը։

 

Դիմող` ___________________________________

ստորագրություն          անուն, ազգանուն

 

«____» _______________ 20   թ.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 21-ի N 3-Ն որոշման

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է ընտրության անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

 

ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ

______________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

______________________________________

կազմակերպության անվանում

 

[համատեղ դիտորդության դեպքում նշվում է

«ՀԱՄԱՏԵՂ»]

 

 

 

QR- կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

(ձևը խմբ. 18.07.23 N 19-Ն)

Ձև 2

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվե) անվանումը]

 [նշվում է քվեարկության օրը]

 

ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ

 ______________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 ______________________________________

կազմակերպության անվանում

 

[համատեղ դիտորդության դեպքում նշվում է «ՀԱՄԱՏԵՂ»]

 

 

 

 

QR- կոդ

 

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

(ձևը խմբ. 18.07.23 N 19-Ն)

 

Ձև 3

 

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

[նշվում է քվեարկության օրը]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

______________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ_____________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ______________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Election is indicated ]

[ the voting day is indicated]

 

INTERNATIONAL OBSERVER

 

Certificate N _____ _______________________________________
Name, surname

 

_______________________________________
Organization

 

Commission Chairperson _________________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ___________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _________________________________
ազգանուն, անուն, հայրանուն __________________________________
կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ _____________  

                                                ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ____________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название выборов ]

 

[указывается день проведения голосования]

 

МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ

Удостоверение N _____ ___________________________________
Ф. И. О.
________________________________
Наименование организации

 

Председатель комиссии _______________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» ___________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Ձև 4

 

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _________________________________
ազգանուն, անուն, հայրանուն

 

_________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ _____________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ___________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

 

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Referendum (Local Referendum) is indicated ]

 

[ the voting day is indicated]

 

INTERNATIONAL OBSERVER

Certificate N _____ ________________________________
Name, surname

 

_____________________________
Organization

 

Commission Chairperson _______________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ____________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[ նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը ]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
_________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ _____________  

                                                       ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» _____________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название референдума (местного референдума)]

 

[указывается день проведения голосования]

 

МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ

Удостоверение N _____ __________________________________
Ф. И. О.
_______________________________
Наименование организации

 

Председатель комиссии _______________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» __________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Ձև 5

 

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԱՅՑԵԼՈՒ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ____________________________________
ազգանուն, անուն, հայրանուն

 

____________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ____________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ____________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Election is indicated ]

 

[ the voting day is indicated]

 

VISITOR

Certificate N _____ _____________________________________
Name, surname

 

_____________________________________ Organization

 

Commission Chairperson _______________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ______________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԱՅՑԵԼՈՒ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ____________________________________
ազգանուն, անուն, հայրանուն ____________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ _____________  

                                                ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» ____________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название выборов ]

 

[указывается день проведения голосования]

 

ПОСЕТИТЕЛЬ

Удостоверение N _____ ____________________________________
Ф. И. О.
_____________________________________ Наименование организации

 

Председатель комиссии _______________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» __________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Ձև 6

 

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԱՅՑԵԼՈՒ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ ______________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

 

_____________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ___________

                                                             ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» __________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

REPUBLIC OF ARMENIA

 

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Referendum (Local Referendum) is indicated ]

 

[ the voting day is indicated]

 

VISITOR

Certificate N _____ ____________________________________
Name, surname

 

____________________________________ Organization

 

Commission Chairperson ______________

                                                        signature

CEC Seal

 

Date of issue «______» ______________ 20

 

The certificate is valid

on presenting identification document

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[ նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը ]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԱՅՑԵԼՈՒ

ՎԿԱՅԱԿԱՆ N _____ _________________________________

ազգանուն, անուն, հայրանուն _________________________________ կազմակերպության անվանում

 

Հանձնաժողովի նախագահ ____________  

                                                       ստորագրություն

Կ.Տ.

 

Տրված է «______» _____________ 20  թ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

           

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[ указывается название референдума (местного референдума)]

 

[указывается день проведения голосования]

 

ПОСЕТИТЕЛЬ

Удостоверение N _____ _________________________________

Ф. И. О.

_________________________________

Наименование организации

 

Председатель комиссии _____________

                                  подпись

М. П.

 

Дата выдачи «______» _________ 20  г.

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

Ձև 7

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

 

Հանձնաժողովի նախագահ _____________

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Տրված է

 

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

REPUBLIC OF ARMENIA

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Election is indicated ]

 

[the voting day is indicated]

 

TRANSLATOR

_____________________________________

Name, surname

______________________________________

name of the international organization (diplomatic and consular representation or electoral body of another state)

 

Commission Chairperson _______________

signature

 

CEC Seal

 

Date of issue

 

The certificate is valid

upon presenting identification document

 

 

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է ընտրության անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

 

Հանձնաժողովի նախագահ____________

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Տրված է

 

Վկայականն ուժի մեջ է անձը

հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

 

[указывается название выборов]

 

[указывается день проведения голосования]

 

ПЕРЕВОДЧИК

_____________________________________

фамилия, имя

_____________________________________

Наименование международной организации (дипломатического или консульского представительства или избирательного органа иного государства)

 

Председатель комиссии ______________

подпись

 

М. П.

 

Дата выдачи

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

(ձևը լրաց. 27.03.25 N 19-Ն)

 

Ձև 8

 

Հայաստանի Հանրապետություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվեի) անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

 

Հանձնաժողովի նախագահ ___________

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Տրված է

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

REPUBLIC OF ARMENIA

 

CENTRAL ELECTORAL COMMISSION

 

[ the name of the Referendum (Local Referendum) is indicated]

 

[the voting day is indicated]

 

TRANSLATOR

_____________________________________

Name, surname

_____________________________________

name of the international organization (diplomatic and consular representation or electoral body of another state)

 

Commission Chairperson _________________

signature

 

CEC Seal

 

Date of issue

 

The certificate is valid upon presenting identification document

 

 

Հայաստանի Հանրապետություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

[նշվում է հանրաքվեի ( տեղական հանրաքվեի) անվանումը]

 

[նշվում է քվեարկության օրը]

 

ԹԱՐԳՄԱՆԻՉ

_____________________________________

ազգանուն, անուն

_____________________________________

միջազգային կազմակերպության (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության կամ այլ պետության ընտրական մարմնի) անվանում

 

Հանձնաժողովի նախագահ ______________

տորագրություն

 

Կ.Տ.

 

Տրված է

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

 

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ

КОМИССИЯ

 

[указывается название референдума (местного референдума)]

 

[указывается день проведения голосования]

 

ПЕРЕВОДЧИК

_____________________________________

фамилия, имя

_____________________________________

Наименование международной организации (дипломатического или консульского представительства или избирательного органа иного государства)

 

Председатель комиссии _____________

подпись

 

М. П.

 

Дата выдачи

 

Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность

 

(ձևը լրաց. 27.03.25 N 19-Ն)

(հավելվածը խմբ. 18.07.23 N 19-Ն, լրաց. 27.03.25 N 19-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական: