ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025 թ. |
N 307-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության և բողոքների քննության վարչության 2025 թվականի փետրվարի 11-ի հ.113/24/33697-25 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությանը` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մարտի 18 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու2025 թվականի մարտի 18-ի N 307-Ա որոշման |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
1 |
«Յունիթուլզ» ՍՊԸ |
Դավիթ Անհաղթ հ.8/10 հասցեի հարակից ճանապարհահատված. |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 09:00-19:00 |
