ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1993 թ. N 281
Քաղ. Երևան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների աշխատանքի ծանրաբեռնվածությունը, կապված կենսաթոշակների պարբերաբար ինդեքսավորման ու վերահաշվարկման հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 1993 թվականի հունիսի 1-ից անմիջականորեն կենսաթոշակների վերահաշվարկով զբաղված սոցիալական ապահովության մարմինների աշխատողների ամսական պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ 15 տոկոսի չափով հավելավճար:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող անհետաձգելի միջոցառումների մասին» N 293 որոշման 1-ին կետը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
