ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 178-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 907-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՈՆՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՈՆՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով:
2. Որոշման նախաբանը «3-րդ» բառից հետո լրացնել «, 4-րդ» բառով:
3. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել վերարտադրողականության դոնորների և վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմերի պահպանման, տեղափոխման կարգն ու պայմանները, ինչպես նաև դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները` համաձայն հավելվածի:»:
4. Որոշման հավելվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՈՆՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՈՆՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են վերարտադրողականության դոնորների (այսուհետ` դոնոր) և վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) կողմից սերմի (սերմնաբջիջների) կամ ձվաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմերի պահպանման, տեղափոխման, ինչպես նաև դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումների և հետազոտությունների, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջների հետ կապված հարաբերությունները:».
3) 2-րդ կետում «սպերմատոզոիդ» բառը փոխարինել «սերմնաբջիջներ» բառով և «վերարտադրողական» բառից առաջ լրացնել «օժանդակ սերմնավորման և» բառերով.
4) 3-րդ կետը «դրանց պահպանման» բառերից հետո լրացնել «և տեղափոխման, օժանդակ սերմնավորման» բառերով.
5) 4-րդ կետը «վերարտադրողական» բառից առաջ լրացնել «օժանդակ սերմնավորման և» բառերով.
6) 2-րդ գլխի վերնագրից և 6-րդ կետից հանել «(սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ)» բառերը.
7) 6-րդ կետի 1-ին ենթակետը «վերարտադրողականության» բառից առաջ լրացնել «օժանդակ սերմնավորման կամ» բառերով.
8) 9-րդ կետում «Սպերմատոզոիդների» բառը փոխարինել «Սերմնաբջիջների» բառով և «35» թիվը փոխարինել «40» թվով.
9) 15-րդ կետի 1-ին ենթակետում «սպերմատոզոիդ» բառը փոխարինել «սերմնաբջիջ» բառով.
10) 16-րդ կետի 4-րդ ենթակետում «անալիզ» բառը փոխարինել «քննություն» բառով.
11) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».
12) 32-րդ կետում «արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման» բառերը փոխարինել «օժանդակ սերմնավորման կամ արտամարմնային բեղմնավորման» բառերով.
13) 35-րդ կետում «փոխադրումը» բառը փոխարինել «տեղափոխումը» բառով.
14) 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին կետով.
«39.1. Սաղմերի և սեռաբջիջների տեղափոխման համար օգտագործվում են հեղուկ ազոտ պարունակող հերմետիկ կրիոանոթներ (դյուարներ) կամ «չոր» կրիոփոխադրիչներ, որոնք ապահովում են ջերմաստիճանային միջակայք -1500C մինչև -1960C մինչև 72 ժամ: Տեղափոխումն իրականացվում է տեղափոխվող բժշկական կազմակերպության աշխատակցի մասնակցությամբ:».
15) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Բժշկական կազմակերպությունից այլ բժշկական կազմակերպություն կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների և սաղմերի տեղափոխումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի հիման վրա (Ձև 1)` կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությամբ (Ձև 2): Սույն հավելվածի NN 1 և 2 ձևերով սահմանված փաստաթղթերը լրացվում են 2 օրինակից, որից մեկը մնում է տեղափոխող բժշկական կազմակերպությունում, մյուսը տրամադրվում է տեղափոխման ենթակա բժշկական կազմակերպությանը: Մնացած այլ դեպքերում սեռաբջիջների և սաղմերի տեղափոխման դեպքում ձևակերպվում է ուղեկցող փաստաթուղթ, որում նշվում են՝
1) կրիոկոնսերվացման ամսաթիվը և կենսանյութի տեսակը.
2) պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (սաղմի (սաղմերի) դեպքում՝ տղամարդու և կնոջ անունը, ազգանունը, հայրանունը (անհայտ դոնորի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը չեն նշվում).
3) սառեցված կենսանյութի որակը.
4) սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայրը.
5) կենսանյութի տեղափոխման հանձնման ամսաթիվը.
6) այն անձի ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը, ով կենսանյութն ընդունել է տեղափոխման համար:».
16) լրացնել նոր՝ NN 1 և 2 ձևերով` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 178-Ն որոշման |
«Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ
Տրվում է_______________ քաղաքացի ______________________-ին, ծնված`_______________ | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր____________________ , տրված՝ ____ ___________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված _____________________ հասցեում առ այն, որ նա հանդիսանում է տեղափոխման
ենթակա
□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմնաբջիջ, սերմ (ընդգծել)
□ սաղմի
կենսաբանական ծնող
__________________ քաղաքացի __________________________-ին, ծնված`________________ | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր_____________________, տրված՝ ____ ________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված ________________ հասցեում առ այն, որ նա հանդիսանում է տեղափոխման ենթակա
□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմնաբջիջ, սերմ (ընդգծել)
□ սաղմի
կենսաբանական ծնող:
Լրացուցիչ տեղեկատվություն տեղափոխման ենթակա սեռաբջիջների կամ սաղմի վերաբերյալ
1. Կենսանյութի տեսակ և կրիոկոնսերվացման ամսաթիվ __________________
2. Սառեցված կենսանյութի որակ _______________________
3. Սառեցված կենսանյութի քանակ ______________________
4. Սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայր______________
5. Կենսանյութի տեղափոխման հանձնման ամսաթիվը
6. Այն անձի ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը, ով կենսանյութն ընդունել է
տեղափոխման համար_____________________________________________________________
Բժշկական կազմակերպության տնօրենի |
___________________ |
_____________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Ձև N 2
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ (ԾՆՈՂՆԵՐԻ) ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
1. _________________ քաղաքացի_______________________ /ծնված՝ թ._____________թ., | |
(քաղաքացիության երկիր) |
(անունը, ազգանունը) |
անձնագիր_____________________________,
տրված՝ ____ ___________20 թ. -ի կողմից, հաշվառված_______________ հասցեում և
2. ___________________ քաղաքացի________________ /ծնված՝_______________թ.,
(քաղաքացիության երկիր)
_______________անձնագիր________________, տրված՝ ___ __________ 20 թ. -ի կողմից,
հաշվառված___________________ հասցեում,
3. Տալիս եմ (ենք) իմ (մեր) համաձայնությունը ______________________ բժշկական կազմակերպությունը , ի դեմս
տնօրեն ______________________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, հետևյալի մասին.
□ Կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող, և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի տեղափոխումը,
□ Կազմակերպել մեր, որպես կենսաբանական ծնողների, սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի տեղափոխումը,
□ Կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող` սերմի, սերմնաբջջի, ձվաբջջի (ընդգծել) տեղափոխումը:
Քաղաքացի |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
______________________________ (անձնագրի N) |
______________________________ (ստորագրությունը) |
Քաղաքացի |
______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
______________________________ (անձնագրի N) |
______________________________ (ստորագրությունը) |
__________ _____________________________20 թ. »:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:
