Գլխավոր տեղեկություն
Номер
N 637
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1977/մարտ
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Дата принятия
31.10.1972
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

31 հոկտեմբերի 1972 թվականի N 637

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության առդիր կանոնադրությունը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի 1972 թ. հոկտեմբերի 31-ի 

N 637 որոշմամբ

Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը (Հայկական ՍՍՀ Արդշինմինիստրություն), Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Արդյունաբերական շինարարության մինիստրությանը:

Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը իր գործունեության շրջաններում ղեկավարում է պլանով նախատեսված արդյունաբերական ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների շինարարությունը, անկախ այն բանից, թե ժողովրդական տնտեսության որ ճյուղին են դրանք վերաբերում, և պատասխանատվություն է կրում իրավասության ենթակա կազմակերպությունների կողմից իրագործվող շինարարության վիճակի, արտադրական կարողությունների և օբյեկտների գործարկման առաջադրանքները ժամանակին կատարելու, շինարարության նախահաշվային արժեքները պահպանելու, շինարարության որակի համար, ինչպես նաև հաստատված պլանին համապատասխան` շինարարական ինդուստրիայի զարգացման և շինարարական-մոնտաժային կազմակերպությունների կարողությունների աճի համար:

2. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության գլխավոր խնդիրներն են.

արտադրական կարողությունների օբյեկտների գործարկման առաջադրանքների, կապալային շինարարական-մոնտաժային աշխատանքների պլանների կատարումը, ինչպես նաև պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.

շինարարական արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.

շինարարության հետագա ինդուստրացումը, շինարարական կազմակերպությունների մասնագիտացումը, շինարարական-մոնտաժային աշխատանքների կազմակերպման ու տեխնոլոգիայի կատարելագործումը, գիտության, տեխնիկայի նվաճումների, առաջավոր փորձի, ինչպես նաև նոր նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների ներդրումը շինարարության մեջ.

շինարարական կազմակերպությունների անհրաժեշտ արտադրական բազայի զարգացումը, այդ նպատակի համար առանձնացվող կապիտալ ներդրումների արդյունավետության բարձրացումը, շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների մասնագիտացումը և կոոպերացումը.

աշխատանքի արտադրողականության աճի ապահովումը, շինարարական-մոնտաժային աշխատանքների ինքնարժեքի իջեցումը.

շինարարության որակի մշտական բարձրացումը, ինչպես նաև շինարարության ժամկետների կրճատումը.

աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը մշտական որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների ու փորձի առավել լրիվ օգտագործման պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորված երիտասարդ մասնագետների առաջքաշումը ղեկավար աշխատանքի.

Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, արտադրական տրավմատիզմի կանխման նոր միջոցների ու եղանակների ներդրումը:

3. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն իրեն հանձնարարված ճյուղը ղեկավարում է գիտական հիմունքներով, հաշվի առնելով հանրապետության ժողովրդական տնտեսության կոմպլեքսային զարգացման պահանջները:

4. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ապահովում է ղեկավարման տնտեսական և վարչական մեթոդների ճիշտ զուգակցումը, տնտեսական այնպիսի լծակների առավել լրիվ օգտագործումը, ինչպիսիք են շահույթը, պարգևատրումն ու վարկը, կառավարման արդյունավետ սիստեմների արմատավորումը, կառավարման կառուցվածքի և կազմակերպական ձևերի կատարելագործումը:

5. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը ապահովում է ղեկավար տնտեսական, ինժեներական և գիտական կադրերի ընտրության, առաջքաշման ու տեղաբաշխման լենինյան սկզբունքների կենսագործումը, իր ուշադրությունը կենտրոնացնում է ղեկավար կադրերի կողմից Կուսակցության և Կառավարության որոշումների ու դիրեկտիվների կատարման ստուգման և վերահսկողության վրա, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, պետական շահերի և կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ, ապահովում է հասարակական արտադրության վերելքի գործում նյութական և բարոյական խթանների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը իրեն հանձնարարված գործի և կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքների համար:

6. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն իրավասության ենթակա ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները կառավարում է անմիջականորեն կամ սահմանված կարգով ստեղծվող մարմինների միջոցով:

Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը, նրան ենթակա շինարարական-մոնտաժային և մյուս հատուկ կազմակերպությունները, շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունները, ավտոբազաները և նրա իրավասության ենթակա մյուս ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկությունները կազմում են Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության սիստեմը:

7. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը լուծում է հանրապետության ժողովրդական տնտեսության հանձնարարված ճյուղի բոլոր հարցերը` իրեն վերապահված իրավունքների սահմաններում:

Մինիստրությունը պարտավոր է խստորեն պահպանել իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների իրավունքները, որոնք նախատեսված են Սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության կանոնադրությամբ և գործող օրենսդրության այլ ակտերով, և ըստ ամենայնի օժանդակել նրանց տնտեսական ինքնուրույնության ու նախաձեռնության զարգացմանը:

Իր գործունեությամբ Մինիստրությունը միջճյուղային հարցերի մշակման և լուծման ասպարեզում կապեր ու գործնական համագործակցություն է իրականացնում մյուս մինիստրությունների և գերատեսչությունների հետ:

8. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում սոցիալիստական պետական սեփականության պահպանումը և խնայողական վերաբերմունքը դրա նկատմամբ:

9. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ապահովում է կառավարման մեջ դեմոկրատական հիմունքների զարգացումը, պայմաններ է ստեղծում, որպեսզի աշխատավորներն ու նրանց հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն հանդես բերեն և ակտիվորեն մասնակցեն արտադրության կատարելագործման և Մինիստրության ու նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության թերությունների վերացման աշխատանքին:

Բանվորների ու ծառայողների աշխատանքի և կենցաղի հարցերը լուծում է Մինիստրությունը` հաշվի առնելով սովետական և արհմիութենական մարմինների առաջարկությունները, իսկ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այդ մարմինների հետ համատեղ կամ նրանց հետ համաձայնեցնելով:

10. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Արդյունաբերական շինարարության մինիստրության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:

Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան Մինիստրության սիստեմում, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու ՍՍՀՄ Արդյունաբերական շինարարության մինիստրության քննարկմանը:

11. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը կազմակերպում է աշխատավորների դիմումների և գանգատների ժամանակին և ուշադիր քննարկումը, հասնելով այն բանին, որ ճիշտ լուծվեն դրանցում առաջ քաշված հարցերը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների գործունեության թերությունները, որոնց մասին տեղեկացվում են աշխատավորների նամակներում:

12. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

ա) մշակում է Մինիստրության սիստեմի գծով շինարարական և մոնտաժային աշխատանքների հեռանկարային ու ընթացիկ պլանների նախագծեր և դրանք սահմանված կարգով հաստատման է ներկայացնում.

պլանային առաջադրանքներ է հաստատում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար և միջոցառումներ է իրականացնում հաստատված պլանների կատարման համար.

բ) ապահովում է Մինիստրության սիստեմի կազմակերպությունների կողմից շինարարական-մոնտաժային աշխատանքների ժամանակին կատարումը, առաջին հերթին գործարկման ենթակա կառույցներում և կոմպլեքսներում, ինչպես նաև այն կառույցներում և օբյեկտներում, որոնք կառուցվում են օտարերկրյա լիցենզիաների օգտագործմամբ և կոմպլեքսային ներմուծական սարքավորումների բազայի վրա.

գ) սահմանված կարգով կազմակերպում է Մինիստրության սիստեմի շինարարական-մոնտաժային կազմակերպությունների կողմից պատվիրատուների հետ շինարարության տիտղոսացուցակների ու նախահաշիվների համաձայնեցման և նախահաշվա-նախագծային փաստաթղթերի ընդունման աշխատանքը. ինչպես նաև ապահովում է կատարված շինմոնտաժային աշխատանքների հաշվարկների առաջադիմական ձևերի արմատավորումը.

դ) մշակում է Մինիստրության սիստեմի կազմակերպությունների և ձեռնարկությունների զարգացման ու տեղաբաշխման սխեմաներ, հաշվի առնելով Մինիստրության գործունեության շրջաններում և կից շրջաններում շինարարություն իրագործող շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների առաջարկությունները.

ե) միջոցառումներ է իրականացնում շինարարության որակը բարելավելու, կառույցներում աշխատանքների կատարման առաջադիմական նախագծեր և առաջավոր տեխնոլոգիա արմատավորելու, շինմոնտաժային աշխատանքների մեքենայացման և շինարարությունում մեքենաների օգտագործման արդյունավետության բարձրացման, շինարարական կազմակերպությունների ամրապնդման ու մասնագիտացման ուղղությամբ.

կազմակերպում է տեխնիկական բարձր մակարդակով փորձարարական ու ցուցադրական շինարարություն.

զ) ապահովում է Մինիստրության սիստեմի կազմակերպությունների և ձեռնարկությունների ուժերով աշխատանքների կատարումը` նախագծերին, շինարարական նորմաներին ու կանոններին, պետական ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան.

է) համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ ենթակապալային կազմակերպությունների համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում` ապահովելու մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ժամանակին և պատշաճորեն կատարումը նրանց կողմից.

ը) հաստատված պլաններին համապատասխան ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում անհրաժեշտ շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և դետալների, ինչպես նաև արդյունաբերության կողմից չմատակարարվող փոքր մեքենայացման միջոցների և չստանդարտացված սարքավորումների արտադրությունը.

թ) կազմակերպում է շինարարական նյութերի, շինվածքների և կոնստրուկցիաների փոխադրումը տեխնոլոգիական և այլ մասնագիտացված տրանսպորտով.

ժ) ղեկավարում է իրավասության ենթակա կազմակերպությունների կողմից կապիտալ շինարարության կապալային և ենթակապալային պայմանագրերի կնքման աշխատանքը.

ի) մշակում և սահմանված կարգով Մինիստրության սիստեմի կազմակերպությունների և ձեռնարկությունների համար հաստատում է արտադրանքի գերատեսչական նորմաներ և շինարարական ու մոնտաժային աշխատանքների գնահատումներ, որոնք նախատեսված չեն Արտադրանքի միասնական նորմաներով ու գնահատումներով.

լ) Մինիստրության սիստեմում կապիտալ շինարարություն է իրագործում, ապահովում է կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը, ճյուղի առաջադիմական արտադրությունների նախապատվելի զարգացումը, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինման նպատակին, միջճյուղային և ներճյուղային համամասնությունների բարելավումը, կապիտալ ներդրումների կենտրոնացումը գործարկման ենթակա կառույցներում և անավարտ շինարարության ծավալների կրճատումը.

մշակում և սահմանված կարգով հաստատում է ապագա տարիների շինարարության համար նախագծահետախուզական աշխատանքների տիտղոսացուցակներ.

վերահսկողություն է իրագործում նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի որակի և շինարարության հաստատված նախահաշվային արժեքի պահպանման նկատմամբ.

իր իրավասության սահմաններում պետական հանձնաժողովներ է նշանակում շինարարությունն ավարտված ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների շահագործման ընդունման համար, հաստատում է դրանց ընդունման ակտերը և որոշումներ է կայացնում ամփոփ նախահաշվաֆինանսական հաշվարկները փակելու մասին.

կազմակերպում է հիմնական ֆոնդերի կապիտալ նորոգումը, ապահովում է սարքավորումների արդիականացումը, տեխնիկական մակարդակի և արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև շենքերի ու կառուցվածքների տեխնիկական և շահագործական վիճակի բարելավումը.

իրագործում է նորոգման որակը բարձրացնելու և նորոգումն էժանացնելու միջոցառումներ.

խ) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը, որոշում է նյութերի, սարքավորումների, փոխադրամիջոցների և այլ նյութական ռեսուրսների նկատմամբ նրանց պահանջը, ստանում և սահմանված կարգով սպառողների միջև բաշխում է նյութերի, սարքավորումների, փոխադրամիջոցների և այլ նյութական ռեսուրսների հատկացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում ֆոնդերի իրացման և ըստ նշանակության օգտագործման նկատմամբ, ինչպես նաև Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից արտադրանքի մատակարարման պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

ապահովում է նյութերի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ճիշտ պահպանումն ու օգտագործումը Մինիստրության ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից և միջոցներ է ձեռնարկում ավելորդ ու չօգտագործվող նյութական ռեսուրսներն իրացնելու համար.

մշակում և իրականացնում է նյութերը, հումքն ու վառելիքը խնայողաբար ծախսելու, արտադրության մեջ կորուստները կրճատելու, արտադրական մնացուկներն ու երկրորդային հումքը օգտագործելու միջոցառումներ և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակին ուղղված այլ միջոցառումներ.

ծ) միջոցառումներ է անցկացնում տնտեսական հաշվարկը ամրապնդելու, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների եկամտաբերությունը բարձրացնելու և նրանց կուտակումներն առավելագույն չափով ավելացնելու, հիմնական ֆոնդերը, շրջանառու միջոցները և բանկային վարկերը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ.

կ) սահմանված կարգով ֆինանսավորում է Մինիստրության ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները, ղեկավարում է նրանց ֆինանսական գործունեությունը.

հ) ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների անվթարությունը, ժամանակին հաշվարկները բանվորների ու ծառայողների, մատակարարների, բանկերի և բյուջեի հետ, ինչպես նաև կապիտալ շինարարության ֆինանսավորման, հիմնական նորոգման և ֆինանսական պլանով նախատեսված այլ նպատակների համար նախորոշված սեփական միջոցների փոխանցումը կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից.

ձ) սահմանված կարգով կազմավորում է նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ, նոր տեխնիկայի ստեղծման և արմատավորման համար պարգևատրման ֆոնդ և այլ կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` Մինիստրության սիստեմի ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար.

ղ) հաստատում է իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների հաշվետվություններն ու հաշվեկշիռները, կազմում է ամփոփ հաշվետվություններ և հաշվեկշիռներ` ըստ Մինիստրության գործունեության տեսակների.

ճ) կազմակերպում է վերահսկման-վերստուգման աշխատանքը Մինիստրության սիստեմում, ապահովում է գերատեսչական վերահսկողության վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան վերստուգումների պարբերաբար անցկացումը, էկոնոմիկայի վիճակի համակողմանի վերլուծումը, վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմում հաշվառումն ու հաշվետվությունը ճիշտ վարելու և դրանց արժանահավատության նկատմամբ, ինչպես նաև միջոցառումներ է անցկացնում պետական գույքի պահպանության և պատճառված նյութական վնասի հատուցման ուղղությամբ.

յ) Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները ապահովում է աշխատողների որակյալ կադրերով, կազմակերպում է կադրերի պատրաստումը և նրանց որակավորման բարձրացումը, ուսումնասիրում է Մինիստրության սիստեմի կադրերը, ապահովում է հին, փորձառու կադրերի և երիտասարդ, ընդունակ աշխատողների զուգակցումը, պայմաններ է ստեղծում ղեկավար աշխատանքի առաջ քաշելու քաղաքականապես հասուն մասնագետներին, ովքեր լավ գիտեն իրենց գործը և հեղինակություն ու վստահություն են վայելում կոլեկտիվում, միջոցներ է ձեռք առնում երիտասարդ մասնագետների ռացիոնալ օգտագործման համար և միջոցառումներ է անցկացնում Մինիստրության սիստեմում մշտական կադրեր ստեղծելու ուղղությամբ. 

մ) ղեկավարում է գյուտարարության և ռացիոնալիզացիայի գծով հեռանկարային և ընթացիկ թեմատիկ պլաններ, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը:

Գյուտարարության և ռացիոնալիզացիայի զարգացման աշխատանքը Մինիստրությունը տանում է Շինարարության ու շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հանրապետական խորհրդի հետ համատեղ.

ն) կազմակերպում է գիտատեխնիկական ինֆորմացիա, ապահովում է ինֆորմացիոն գրականության պատրաստումը և սահմանված կարգով հրատարակումը.

շ) Շինարարության և շինանյութերի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ`

ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքումը և վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև առողջարարական միջոցառումների անցկացումը.

Մինիստրության սիստեմում կազմակերպում է սոցիալիստական մրցություն, հաստատում է հանրապետական մրցության պայմանները, օժանդակում է կոմունիստական աշխատանքի համար, արտադրության բարձր կուլտուրայի համար մղվող շարժման զարգացմանը.

ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթող կոլեկտիվներին շնորհում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ, կոմունիստական աշխատանքի ձեռնարկությունների և կազմակերպությունների կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջադիմական մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրում, ընդհանրացում և տարածում.

ո) առաջավոր աշխատողներին սահմանված կարգով պարգևատրում է պատվոգրերով և կիրառում է խրախուսման այլ միջոցներ:

13. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը ճյուղի ղեկավարման բոլոր հարցերի քննարկման ու լուծման աշխատանքը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարության հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:

14. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որին, Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան, նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման:

Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը:

15. Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է Մինիստրության գործունեության առանձին բնագավառների ղեկավարման և Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների աշխատանքի համար մինիստրի տեղակալների, վարչությունների, բաժինների պետերի և մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը:

16. Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը, գործող օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Արդյունաբերական շինարարության մինիստրության հրամանների և հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, Մինիստրության իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության սիստեմի կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը անհրաժեշտ դեպքերում մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

17. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ) և մինիստրի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև Մինիստրության ղեկավար այլ աշխատողներ:

Մինիստրության կոլեգիայի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:

18. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում շինարարական արտադրության, շինարարական կազմակերպությունների արտադրական բազայի զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում է իրավասության ենթակա կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության վարչությունների և բաժինների, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարների զեկուցումներն ու հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում, մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:

19. Շինարարության ինդուստրացման, շինարարական աշխատանքների կազմակերպման ու տեխնոլոգիայի կատարելագործման հիմնական հարցերի և այլ տեխնիկա-տնտեսական հարցերի վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման և արտադրության մեջ արմատավորման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ, որի մեջ մտնում են գիտնականներ, բարձրորակ մասնագետներ, արտադրության նորարարներ, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է մինիստրը:

20. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ լսվում ու քննարկվում են զեկուցումներ Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման միջոցառումների մասին, շինարարական արտադրության զարգացման կարևորագույն պրոբլեմները, ինչպես նաև քննադատության ու ինքնաքննադատության ծավալման հիման վրա հարցեր, որոնք կապված են Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեությունը բարելավելու հետ:

21. Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև ծագած վեճերը լուծելու համար Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունը կազմակերպում է արբիտրաժ: Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում իր կայացրած որոշումների հարկադրական կատարման հրամաններ արձակել:

Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը:

22. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից` ՍՍՀՄ Արդյունաբերական շինարարության մինիստրության հետ համաձայնեցնելով:

Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը սահմանված կարգով հաստատում է Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրը:

Մինիստրության վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է մինիստրը:

23. Հայկական ՍՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 637
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան