ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 298-Ա |
«03» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ Հ.6 ՇԵՆՔ Հ.1 ԵՎ Հ.15 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԱՌՆԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԼԱՈՒՐԱ ԱՐՏԱՇԵՍԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 23.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 31.05.2023թ տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով Մ.Խորենացու փողոց հ.6 շենք հասցեի ընդհանուր բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված ցանկը, Մ.Խորենացու փողոց հ.6 շենք հասցեի ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից 02.03.2023թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (29.03.2023թ. հ.Դ-36357-23, 05.06.2023թ. հ.Դ-65694-23, 11.09.2023թ. հ.Դ-112459-23, 20.12.2024թ. հ.Դ-162127-24).
1. Երևան, Կենտրոն, Մ.Խորենացու փողոց հ.6 շենք հ.1 և հ.15 տարածք հասցեում քաղաքացիներ Գառնիկ Բաղդասարի Ղազարյանի և Լաուրա Արտաշեսի Ղազարյանի կողմից ինքնակամ իրականացված 8.2քառ. մետր (հասարակական /աստիճան/) ընդհանուր մակերեսով կառույցը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.09.2011թ. հ.2827319 վկայական), ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ և բացվածքը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 164900 (մեկ հարյուր վաթսունչորս հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
