ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
31 հունվարի 2025 թ. |
N 270-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․
1) Որոշման 1-ին կետի 12․1-ին ենթակետից հետո լրացնել նոր 12․2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.2) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 150 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2.1․ Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշման 1-ին կետի`
1) 1-ին ենթակետից մինչև 3-րդ ենթակետում նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում․
2) 3-րդ ենթակետից մինչև 5-րդ ենթակետում, բացառությամբ 3․5-րդ և 4․5-րդ ենթակետերի, նշված «90 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 120 օրվա ընթացքում․
3) 5-րդ ենթակետից մինչև 7-րդ ենթակետում, բացառությամբ 5․5-րդ և 6․5-րդ ենթակետերի, նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով լրացվող նոր 12․2-րդ ենթակետի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. հունվարի 31 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: