ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 25 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՑ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻՑ 3002 90 800 0 ԵՆԹԱԴԻՐՔԸ ՀԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ և 132-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից հանել հետևյալ դիրքը՝
«3002 90 800 0 |
- - և այլն |
- |
6,571դ)»: |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկից, որոնց նկատմամբ, Ղազախստանի Հանրապետության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայմանով ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների տուրքերի դրույքաչափերի և այդպիսի տուրքերի դրույքաչափերի չափերի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, հանել հետևյալ դիրքը՝
«3002 90 800 0 |
- - այլ |
|
03»: |
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնից, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3002 90 800 0» ծածկագիրը։
4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ զգայուն ապրանքների ցանկից, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, հանել հետևյալ դիրքը՝
«3002 90 800 0 |
- - այլ»: |
|
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: