հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
17 սեպտեմբերի 1974 թվականի N 575
Քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՆՔՆԱԳՈՐԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎՐԱ ԿՈՄՈՒՆԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Բավարարել ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության միջամտությունը և յոթնամյա ու տարրական դպրոցի ուսուցիչների համար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի N 195 որոշմամբ նախատեսված կոմունալ արտոնությունները (անվճար բնակարան, վառելիք և լուսավորություն) տարածել գյուղական վայրերում ու բանվորական ավաններում բնակվող` ժողովրդական ինքնագործ թատրոնների ու կոլեկտիվների հաստիքային աշխատողների վրա:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ |
Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |