ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի» բառերը փոխարինել «օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետում՝
ա. 4-րդ ենթակետի ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝
«4.1) ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությունը.».
3) որոշման հավելվածի 5-րդ կետի «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով.
4) որոշման հավելվածին կից ձևի 4-րդ կետով նախատեսված աղյուսակի առաջին սյունակում՝
ա. 3-րդ ենթակետի «բ» պարբերության «ընտանեկան բռնության ենթարկված անձանց» բառերը փոխարինել «ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց.» բառերով,
բ. 4-րդ ենթակետի «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝
«4.1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցությունը.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|