ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման հավելվածի՝
1) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝
«7.1. Պահպանության ծառայության ծառայողն անցագրային ռեժիմի ապահովման ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր է խստորեն պահպանել օրենսդրությամբ ամրագրված՝ զինծառայողի ընդհանուր պարտականությունների և վարքագծի կանոնների պահանջները:».
2) 9-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 13-րդ և 32-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով․
3) 10-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:».
4) 11-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 13-րդ և 32-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով․
5) 12-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝
«2.1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների կողմից տրված ծառայողական վկայականները.»,
բ. 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝
«12.1. Վարչապետի աշխատակազմի այն աշխատողների համար, որոնց աշխատանքի հիմնական վայրը պահպանվող օբյեկտի հասցեն է, պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթուղթ է համարվում նաև Վարչապետի աշխատակազմի ներքին կարգապահական կանոններին համապատասխան տրամադրված՝ պտուտակադռնով անցնելու համար նախատեսված մագնիսական քարտը՝ աշխատողի լուսանկար, զբաղեցրած պաշտոն, անուն և ազգանուն պարունակելու և համապատասխան ծրագրային ապահովման առկայության դեպքում:».
7) 14-րդ կետից հանել «ստորագրության նմուշների հետ միասին» բառերը․
8) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝
«14.1.Աշխատակազմի աշխատողը առանց սույն կարգով սահմանված պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերի աշխատանքի ներկայանալիս այդ մասին անմիջապես իր անմիջական ղեկավարի միջոցով, իսկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն անձամբ տեղյակ է պահում կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետին կամ տեղակալին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ փոխարինողին, որից հետո ծառայողին թույլատրվում է մուտք գործել պահպանվող օբյեկտ: Աշխատակազմի աշխատողն առանց սույն կարգով սահմանված պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերի աշխատանքի ներկայանալու մասին նույն օրը զեկուցագիր է ներկայացնում աշխատակազմի ղեկավարին՝ նշելով առանց ծառայողական վկայականի կամ մագնիսական քարտի կամ ժամանակավոր անցագրի ներկայանալու պատճառների մասին: Տվյալ տարվա ընթացքում երեք անգամ առանց ծառայողական վկայականի կամ մագնիսական քարտի կամ ժամանակավոր անցագրի աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատակազմի աշխատողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:».
9) 16-րդ կետից հանել «գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) կամ» բառերը.
10) 19-րդ կետում «գլխավոր» բառը փոխարինել «տնտեսական» բառով.
11) 32-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները.»,
բ. 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.3-րդ ենթակետերով՝
«9.1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.
9.2) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը.
9.3) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը.»,
դ. 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին ենթակետով՝
«22.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը.»,
ե. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26) Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատուն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:».
12) 33-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը «գործավարը» բառից հետո լրացնել «, փոխվարչապետների արարողակարգի պատասխանատուները» բառերով,
բ. 2-րդ ենթակետի «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների (գրասենյակների) ղեկավարները և աշխատողները» բառերով,
գ. 12-րդ, 13-րդ, 14-րդ և 14.1-ին ենթակետերի «նախագահը» բառը փոխարինել «անդամները» բառով,
դ. 15-րդ ենթակետի «անդամները» բառը փոխարինել «դատավորները» բառով,
ե. 17-րդ ենթակետը «տեղակալները» բառից հետո լրացնել «և խորհրդի անդամները» բառերով.
13) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետով՝
«33.1. Սույն կարգի 32-րդ և 33-րդ կետերով նախատեսված անձանց մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է այդ կետերով սահմանված կարգով՝ տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց), բացառությամբ 32-րդ կետի՝ 1-3-րդ, 5-6-րդ, 8-10-րդ, 16-22.1-ին, 24-26-րդ և 33-րդ կետի 1-ին (բացառությամբ ռեֆերենտների խմբի ղեկավարի, ռեֆերենտի, գործավարի), 2-րդ (բացառությամբ աշխատողների), 5-6-րդ, 7-րդ (բացառությամբ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների), 9-րդ (բացառությամբ տեղակալների) և 18-րդ ենթակետերով նախատեսված անձանց, որոնց մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) կամ տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)՝ 32-րդ և 33-րդ կետերով սահմանված կարգով:».
14) 36-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողների (ծառայողների) համար» բառերը փոխարինել «Կառավարական տուն 1 շենք մուտքի թույլտվություն ունեցող (ստացած) անձանց համար, բացառությամբ միանգամյա մուտքի անցագրով շենք մուտք գործած անձանց» բառերով.
15) 44-րդ կետի երկրորդ պարբերությունը «տրամադրումն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հավելվածի 32-րդ և 33-րդ կետերով (բացառությամբ 1-ին և 2-րդ ենթակետերի, ինչպես նաև 32-րդ կետի 10-րդ, 19-րդ և 26-րդ ենթակետերի) նախատեսված անձանց մուտքի ապահովումն» բառերով․
16) 58-րդ կետում «մինչև 10 այցելուներից կազմված» բառերը փոխարինել «այցելուների» բառով․
17) 59-րդ կետը «(Հանրապետության հրապարակ)» բառերից հետո լրացնել «կամ տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)» բառերով․
18) 60-րդ կետից հանել «գլխավոր մուտքի» բառերը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
