Գլխավոր տեղեկություն
Номер
N 261
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
Հայաստանի ազգային արխիվ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.05.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մայիսի 1992 թվականի N 261

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման պետական հսկողությունը և շրջակա միջավայրի պահպանության աշխատանքները կենտրոնացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 1240,2 հազար ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը ունենալ  նախարարի 2 տեղակալ և 15 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Գ. Արեշյանին, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկման և տնօրինման միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը ենթարկել`

ա) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության ձկան պաշարների պահպանման հայկական վարչությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության աղտոտվածության դիտարկման կենտրոնը` առանց կենտրոնի ռադիոլոգիական և ջրի մեխանիկական անալիզներ կատարող խմբերի.

գ) նախկին համամիութենական անտառային սերմկայանի հայկական զոնալ անտառսերմկայանը («Նուշ» ՊՓՁ-ը)` այն վերակազմավորելով նախարարության անտառսերմային տեսչության:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի ԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունվարի 21-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 7-ի «Երկրում բնության պահպանության գործի արմատական վերակառուցման մասին» N 32 որոշումը» N 71 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան