ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
21 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 33-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի ««Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 50-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 02-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 33-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 02-Ն որոշման |
Բաժին 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով (ՀՀ ՎԻՎՕ) նախատեսված վարչական իրավախախտումներ
ՀՀ ՎԻՎՕ հոդվածը |
Հայտնաբերված վարչական իրավախախ-տումների |
Կարգա-պահական պատասխա-նատվության ենթարկելու դեպքերի քանակը |
Կայացված որոշումների քանակը (սյ.5+6+7+8) |
այդ թվում` | |||
վարչական տույժ նշանակելու մասին |
վարչական վարույթի կասեցման մասին |
վարչական գործի վարույթը կարճելու մասին, կապված՝ | |||||
դատախազին, նախա-քննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ |
այլ հանգա-մանքների հետ | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 5-ից) | |||||||||
նախազ-գուշացում |
տուգա-նային միավոր |
տուգանք |
տուգանքի գումարը, |
վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի |
վարչական |
տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում |
հատուկ իրավունքից զրկում |
տնտեսական գործու-նեության կասեցում | |
նշանակվել է |
գանձվել է | ||||||||
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Բաժին 2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումներ
Օրենքի անվանումը |
Օրենքի հոդվածը |
Հայտնաբերված վարչական իրավախախ-տումների |
Կայացված որոշումների քանակը |
այդ թվում` |
Կիրառվել են վարչական տույժեր (սյ. 4-ից) | |||||
վարչական տույժ նշանակելու մասին |
վարչական վարույթի կասեցման մասին |
վարչական գործի վարույթը | ||||||||
Տուգանքների քանակը |
տուգանքի գումարը, դրամ |
կիրառված վարչական | ||||||||
նշանակվել է |
գանձվել է | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ղեկավար՝ |
_______________________ |
_______________________ | |
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_______________________ |
_______________________ | |
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ.»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 33-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 02-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորվում են «Վարչական իրավախախտումների մասին» Ձև 1-ՎԻ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՎԻՎՕ) և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը բաղկացած է 2 բաժնից, որոնք ներառում են ՀՀ ՎԻՎՕ և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ցուցանիշներ:
7. Հաշվետվության 1-ին բաժնի՝
1) սյունակ 1-ում լրացվում է ՀՀ ՎԻՎՕ՝ վարչական պատասխանատվություն նախատեսող համապատասխան հոդվածի համարը,
2) սյունակ 2-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,
3) սյունակ 3-ում լրացվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի քանակը՝ հաշվի առնելով ՀՀ ՎԻՎՕ 15-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն,
4) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,
5) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,
6) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,
7) սյունակներ 7-ում և 8-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը՝ կապված.
ա. դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու հետ,
բ. այլ հանգամանքների հետ.
8) 9-11-րդ և 14-18-րդ սյունակներում լրացվում է կիրառված վարչական տույժերի քանակը՝ ըստ տեսակների,
9) 12-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները:
8. Հաշվետվության 2-րդ բաժնի՝
1) սյունակ 1-ում լրացվում են վարչական իրավախախտումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների անվանումները,
2) սյունակ 2-ում Հայաստանի Հանրապետության այլ օրենքով նախատեսված համապատասխան հոդվածի համարը,
2) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը,
3) սյունակ 4-ում լրացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների քանակը, որը հանդիսանում է 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների ցուցանիշների հանրագումարը,
4) սյունակ 5-ում լրացվում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների քանակը,
5) սյունակ 6-ում լրացվում է վարչական վարույթի կասեցումների քանակը,
6) սյունակ 7-ում լրացվում է վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումների քանակը,
7) սյունակ 8-ում լրացվում է վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների քանակը,
8) 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում նշանակված և գանձված տուգանքների գումարները,
9) սյունակ 11-ում լրացվում է կիրառված վարչական պատասխանատվության այլ միջոցների քանակը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական: