ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետում «Մանչեսթերի համալսարան» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «Լոնդոնի համալսարանական քոլեջ» բառերը, 13-րդ ենթակետում «Մանչեսթերի» բառի փոխարեն սխալմամբ նշվել է «Էդինբուրգի» բառը, 3-րդ կետի 60-րդ ենթակետում «Նիկոլյան» բառի փոխարեն սխալմամբ նշվել է «Նիկոլայան» բառը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
20.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հրապարակվել է 21 օգոստոսի 2024 թվական: