ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3706-Ա |
«27» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.34 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զադե Բրոյանի լիազորված անձ Սուրիկ Բրոյանի դիմումը՝ Ն.Չարբախի 10-րդ փողոցի հ.34 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.11.2019թ. h.Հ-18717 տեղեկանքները, Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 18.03.1991թ. հ.4/2 որոշումը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 08.06.2023թ. հ.22/01-Դ-63767-23 տեղեկանքը։
Հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 600.0քմ:
Քննարկվող` 600.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.08.2024թ. հ.Ն/48018-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ն.Չարբախի 10-րդ փողոցի հ.34 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 600.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |