ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3619-Ա |
«23» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ե.ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.20 ՏԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 33.1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զարիկ Բարսեղյանի լիազորված անձ Սուրեն Թովմասյանի դիմումը` Ե.Կողբացի փողոցի հ.20 տան առաջին հարկ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զ.Բարսեղյանին պատկանող բնակելի տան մի հատվածի և նկուղի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.06.2005թ. հ.1528187 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-68492-24, եզրակացությունը.
1. Ե.Կողբացի փողոցի հ.20 տան առաջին հարկ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զարիկ Բարսեղյանին պատկանող բնակելի տան 33.1քմ մակերեսով հատվածի և նկուղի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |